Breaking News
Loading...

Wednesday, January 28, 2015

Հայ հաքերները կոտրել են ադրբեջնական մի շարք կայքեր և 101.000 հազար փոստի գաղտնաբառ


#Azerbaijan sites hacked by Armenian hackers on Army day

A.S.A.L.A 

Dump data of 101.000 azeri users - http://pastebin.com/4jLWYSJG

Monte Melkonian Cyber Army


Data base hacked
http://web.cebim.net/


1)http://eservices.tqdk.gov.az/default.html THE STATE STUDENTS ADMISSION COMMISSION  Electronic services OF THE REPUBLIC OF AZERBAIJAN - SSAC
http://zone-h.org/mirror/id/23604281

2)http://lawreform.az/  Azerbaijan Law Reform Centre web-site
http://www.zone-h.org/mirror/id/23604045

3)http://www.belc.az/ Belc educational complex
http://zone-h.org/mirror/id/23604291

4)http://derslik.edu.az/index.asp Manual Portal
http://zone-h.org/mirror/id/23604289

5)http://qlobus.edu.az/index.php?newsid=52
http://www.zone-h.org/mirror/id/23604088

6)http://polyglot.az/index.html "Polyglot" electronic dictionary system
http://zone-h.org/mirror/id/23604287

7)http://mekteb.edu.az/index.html My school portal
http://zone-h.org/mirror/id/23604285

8)http://imtahan.az/default.html
http://zone-h.org/mirror/id/23604283

9)http://pretest.az/default.html
http://zone-h.org/mirror/id/23604290

10)http://nztravelclub.az/
http://dark-h.org/deface/id/171291

11)http://azmdf.az/userfiles/MMCA.png

12)http://94.20.63.5/default.html


13)http://askarhotel.az/haber-detay.php?id=6
http://dark-h.org/deface/id/171352


Armenian Cyber Army

http://avito.az
http://dark-h.org/deface/id/171317

http://aycanenerji.com.tr
http://dark-h.org/deface/id/171318

http://www.mep-cert.com/
http://dark-h.org/deface/id/171321

Armenian Cyber Alliance

http://www.smartek.az
http://zone-h.org/mirror/id/23603806

http://www.ihouse.az/index.php?a=pages&lang=ru&id=140
http://zone-h.org/mirror/id/23604065
- See more at: http://www.banman.am/2015/01/azerbaijan-sites-hacked-by-armenian.html#sthash.5itQ4sBH.dpufԱղբյուրը` այստեղ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Monday, August 4, 2014

Ինչպես բողոքել faccebook-ում ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ էջերի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սիրելի հայեր, ինչպես երեկ տեղեկացրել էինք մեր երկու նյութեի միջոցով, ներկայումս facebook-ում շատ ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում հակահայկական էջեր և պռոֆիլներ, որոնց հղումները տեղադրել էին, որպեսզի բողոքեիք(report): Ելնելով ստացված բազմաթիվ հարցերից և մեկնաբանություններից, Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ներկայացվում է English(UK),Русский և Հայերեն լեզուներով facebook օգտատերերի համար նախատեսված բողոքելու ձևը: Եղեք ակտիվ, և տարածեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, August 3, 2014

Հայեր միացե΄ք, հաղթենք նաև վիրտուալ դաշտում // մաս 2 //

Սիրելի հայեր, ինչպես գիտեք հայ-ադրբեջանական սահմանին լարված  վիճակ է, որի մասին տեղեկությունները ինչպես հայկական կայքերի, այնպես էլ ադրբեջանական կողմի, բավականին ոչ հավաստի, իսկ Ադրբեջանի դեպքում միտումնավոր դեզինֆորմացիա են տարածում: Ներկայումս շատ ակտիվ հակահայկական քարոզչություն և ապատեղեկատվություն են տարածում այս երկու էջերը, որոնք պետք է  բողոքել և փակել:Եղեք ակտիվ և տարածեք:Նաև ակտիվ են կեղծ(fake) պռոֆիլները, որոնք ևս առաջիկայում կներկայացնենք:


Այս` Fuck Armenia էջիվերաբերյալ բողոք ուղղարկելու համար այցելեք  հղումով ԱՅՍՏԵՂ:



Այս` Fuck Armenia էջիվերաբերյալ բողոք ուղղարկելու համար այցելեք  հղումով ԱՅՍՏԵՂ:



Այս` Fuck Armenia էջիվերաբերյալ բողոք ուղղարկելու համար այցելեք  հղումով ԱՅՍՏԵՂ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Հայեր միացե΄ք, հաղթենք նաև վիրտուալ դաշտում...

Սիրելի հայեր, ինչպես գիտեք հայ-ադրբեջանական սահմանին լարված  վիճակ է, որի մասին տեղեկությունները ինչպես հայկական կայքերի, այնպես էլ ադրբեջանական կողմի, բավականին ոչ հավաստի, իսկ Ադրբեջանի դեպքում միտումնավոր դեզինֆորմացիա են տարածում: Ներկայումս շատ ակտիվ հակահայկական քարոզչություն և ապատեղեկատվություն են տարածում այս երկու էջերը, որոնք պետք է  բողոքել և փակել:Եղեք ակտիվ և տարածեք:Նաև ակտիվ են կեղծ(fake) պռոֆիլները, որոնք ևս առաջիկայում կներկայացնենք:

Այս էջի` ANTI-armenia-ի վերաբերյալ բողոք ուղղարկելու համար այցելեք  հղումով ԱՅՍՏԵՂ:


Այս` Fuck Armenia էջիվերաբերյալ բողոք ուղղարկելու համար այցելեք  հղումով ԱՅՍՏԵՂ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Saturday, July 12, 2014

Դատապարտյալի բաց նամակը ՀՀ Վարչապետին և արդարադատության նախարարին

Այսօր <<Ազատատենչ հայերը>> բլոգը ստացել է նման հաղորդագրություն` հրապարակելու խնդրանքով: Դատապարտյալի նամակը և նամակի լուսանկարը ներկայացնում ենք ստրոև.


Բաց նամակ ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին

ՀՀ Արդարադատության նախարարության <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էդուարդ Հարությունյանից
Պարոնայք ղեկավարներ, մենք` դատապարտյալներս, դիմում ենք Ձեզ մի շատ կարևոր խնդրանքով և հարցով.մինչև ե՞րբ մենք պետք է ապրենք պետության հաշվին.ամիսը 140.000 դրամ է ծախսում պետությունը դատապարտյալների համար այն դեպքում, որ դատապարտվածների 70%-ը կարող են պատիժ կրել առանց ազատազրկման և առանց կալանքի, իսկ կարող են իրենց աշխատանքով(որին սպասում ենք երկար տարիներ) հոգալ իրենց հոգսերը և օգնել ընտանիքներին: <<Սևան>> քրեակատարողական հիմնարկում կա մեծ տարածք արտադրություն ստեղծելու համար, որը` չգիտեմ թե ինչու չի օգտագործվում: Խնդրում եմ Ձեզ, ուղարկել ձեր ներկայացուցչին, պայմաններին և տարածքին տեղում ծանոթանալու, և մեզ համար թեկուզ միջնապատի` որը ունի մեծ պահանջարկ, (պեմզաբլոկ,պերեգարոտկի պլիտա) արտադրամաս բացելու համար:Այնպես որ, մեր հայրենքի տնտեսական ծանր վիճակից ելնելու համար դատապարտյաները աշխատեն և իրենց աշխատանքով վաստակեն գոնե իրենց ուտելիքի գումարը և օգնեն իրենց ընտանիքներին`թեթևացնելով պետության:Հուսով եմ` իմ առաջարկը անարձագանք չի մնա և դրական ընթացք կունենա:
Հարգանքներով` <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էդուարդ Հարությունյան


Տարածի΄ր, տեղեկացրու΄ ընկերներիդ`

Saturday, July 5, 2014

Շտապ !!! Օգնենք ազատամարտիկին միասին...



Ադրբեջանի սահմանից ընդամենը 1 կմ հեռու գտնվող Ճամբարակ (Կրասնոսելսկ) քաղաքում է ապրում արծվաշենցի ազատամարտիկ Հայկ Պետրոսյանը: Նա կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել բարեկամներից մեկի լքված տանը: « Կարող ա հենց վաղն էլ գա, ու հայտնվեմ դրսում»,- yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ազատամարտիկը և պատմեց իր սոցիալական ծանր վիճակի մասին: Ի դեպ, Հայկն օրեր առաջ ընկել է տան երկրորդ հարկից և վնասել ձեռքը: Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ Պետրոսյանը ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև` 1992-ին, կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին: Կռվել է Արծվաշենի հատուկ գնդում, Բերդում, մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, ինչի համար արժանացել է պետական պարգևի: 1994-ից մինչև 2006-ը աշխատել է Ճամբարակի զորամասում` որպես դասակի հրամանատար, սակայն առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունն ու անցել զինվորական թոշակի: Մարտի դաշտում գլխից և ոտքից վիրավորված ազատամարտիկը տասը վիրահատություն է տարել, ընդ որում` վերջինը` նախորդ տարի: Նրա խոսքով` ստացած թոշակն անգամ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալուն, ուր մնաց` դրանով կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը, սակայն ներկա պահին ազատամարտիկի համար առաջնայինը բնակարանային խնդիրն է: Պետրոսյանը, բնակարան ստանալու համար 2006-ից հերթագրվել է պաշտպանության նախարարությունում: «Մեկ ամիս առաջ նախարարությունը 2 մլն դրամ փոխանցեց, բայց գոնե մի այդքան էլ պետք է, որ կարողանամ վթարային տուն գնել»,- ասաց նա և հավելեց, որ երբեք չէր դժգոհի գումարի չափից, եթե չտեսներ այդ ոլորտում տիրող անարդարությունը: «Ես չէի դժգոհի, եթե միայն արժանավորներին տային: Ես ամենաքիչը մի 100 մարդու անուն կարող եմ տալ, ովքեր չեն կռվել, բայց փաստաթղթեր են դասավորել և բնակարան գնելու համար մեծ գումարներ ստացել»,- ասաց նա և հավելեց, որ անուններ չի տալիս, քանի որ չի ցանկանում մարդկանց վատություն անել: «Ինձ հետ մի կռված տղա կար, ոչ մի առողջական խնդիր չուներ, բայց իրեն եռակի անգամ ավելի վճարեցին»,- միայն նշեց Պետրոսյանը: Ազատամարտիկի համոզմամբ` իրենից օգուտ չունեն, դրա համար էլ քիչ են տալիս: «Ով չի կռվել, փաստաթղթեր է սարքում, միջնորդներ գտնում, նրանց գումար է տալիս և բնակարան ստանում: Լիքն են ըտենց, մեր մոտից, օրինակ, մի 10 հոգի ես անձամբ գիտեմ»,- նշեց նա: Ազատամարտիկը, սակայն, պետությունից` բնակարան գնելու համար հավելյալ գումար ստանալու ակնկալիքներ չունի, փոխարենը հույս ունի, որ կգտնվեն բարերարներ, ովքեր ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ կօգնեն իրեն: «Չէ՞ որ ես իմ երկրի ու ժողովրդի համար եմ այս վիճակին հասել»,- ասաց նա: Ստրոև ներկայացնում ենք 1992-ին արված լուսանկարը (Հայկը` ձախից առաջինն է ): Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք ազատամարտիկից` պատերազմի տարիներին արված այլ լուսանկարներ չունի՞, պատասխանեց. «Ես չեմ սիրել նկարվել, իմ գործն եմ արել»: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Համագործակցություն` մարդկանց օգնելու ակնկալիքով


Սիրելի հայեր, բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առնչություն են ունեցել մեր բլոգի, խմբերի, նախագծերի և youtube-յան ալիքի հետ, գիրտեն որ ամենը կապված է Հայաստանի փառավոր պատմության, հերոսների և հայրենասիրության հետ, ինչպես նաև մերօրյան Հայաստանին սպառնացող վտանգների հետ: Սակայն այսօրվանից մեր բլոգը և խումբը, սկսում են համագործակցել <<Օգնենք կարիքավոր ընտանիքներին>> խմբի հետ, քանզի մարդ, ով խնդիր ունի սեփական երեխայի համար առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի ձեռքբերման հարցում, մեծի մասմամբ չի կարող զբաղվել հայրենասիրական գործունեությամբ: Ասվածն բնավ կասկած չի հարուցում այդ մարդկանց հայրենասիրության հանդեպ, երբեմն անգամ նրանք գերազանցում են մեծահարուստներին: Այսուհետև մեր բլոգը և խումբը Ձեզ կներկայացնեն կարիքավոր ընտանիքների, նրանց օգնելու միջոցների և այլ մանրամասների: Խնդրում ենք լինել առավել ուշադիր և հնարավորության սահմաններում աջակցել նրանց, և ինչպես ասում է Հրաչ Մուրադյանը. << Չկա փոքր օգնություն>>:
Մանրամասների և օգնելու համար կարող եք գրել այստեղ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Wednesday, July 2, 2014

Օգնենք ազատամարտիկին միասին...

Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը ողջ հանրությանն ու հայությանն հղել է  հաղորդագրություն` խնդրելով օգնել իր ընտանիքին: «Անկախության բանակի շարքերում 1988-1994 թթ. կամավոր՝ հայրենսիրական ոգով տոգորված, մահ կամ ազատություն ընտրելով, մասնակցում էի Արցախի և Հայաստանի ազատագրական և պաշտպանական մարտերին, որի ժամանակ հինգ անգամ վիրավորվել եմ: Հաշվառված եմ Սյունիքի աշխարհազորում, անձնական համարս Ս. Ա. 234: Ծնողներս մահացել են, տունս հրդեհվել է 15 տարի առաջ: Բանն այն է, որ հիմա ընտանիքս գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, ինքս ցավոք ինչ-ինչ անարդարացի պատճառներով դատապարտվել եմ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Դատապարտյալների հիվանդանոցում վիրահատվել՝ աջ երիկամս հեռացրել են՝ չարորակ ուռուցք էր, մի կերպ մահից եմ փրկվել: Ընտանիքս՝ կինս և 13 տարեկան դստրիկս, այսօր գտնվում են սոցիալապես շատ ծանր վիճակում, ապրում են տիկնոջս հայրական տանը՝ Գորիսում. Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում: Խնդրում եմ՝ օգնեք ընտանիքիս: Վստահ եմ և հուսով, որ մեր ազգի բարեգթությունը դեռևս հիմնահատակ չի կորել և հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեք ընտանիքիս: Կանխավ խոնարհապես շնորհակալ եմ բոլորիցդ:  Աշոտ Միհրանի Իսախանյան; հեռ. 077 04 36 13 :Նա նաև տրամադրել է իր և իր պարգևներից մի քանի լուսանկար, որոնք ներկայացնում ենք ստորև, իսկ մանրամասների համար կարող եք գրել մեկնաբանություններում կամ Ազատատենչ հայերի էջին:Էջը դիտելու համար սեղմեք այստեղ





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Tuesday, July 1, 2014

ՀՐԱՏԱՊ ! ! ! Ադրբեջանցի դիվերսանտները ընկել են հայերի շրջափակման մեջ


Այսօր՝ հուլիսի 1-ին կեսօրից հետո  Տավուշի մարզում՝ Մեհրաբի շրջանում (նախկին Շամշադին) թշնամու  կողմից դարձյալ  դիվերսիոն գործողություններ են իրականացվել, սակայն  ընկել են շրջափակման մեջ:
Այս մասին տեղեկությունները հաստատում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն ՀովհաննիսյանըԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Եվ որ հայկական  կողմից զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմը կարողացել է կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչի հետ է կապված ադրբեջանական կողմի այս աստիճան ակտիվացումը, որ անգամ օրը ցերեկով դիմում են դիվերսիոն գործողությունների, ՀՀ ՊՆ մամլո խոսնակը պատասխանեց, որ ավելի շատ ադրբեջանցիների գործողությունները պայմանավորված են արտաքին գործոններով:
«Ցանկանում են ազդել համաշխարհային հանրության վրա, տպավորություն ստեղծեն, թե եթե այս հարցը չլուծեն, տեսեք, թե ինչ կանեն…»:
ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը  գիշեր թե ցերեկ պատրաստ է կասեցնել ցանկացած դիվերսիոն փորձ:
Աղբյուր` www.galatv.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Monday, June 30, 2014

Վե΄ր կաց, եղբայր իմ...

Սիրելի հայեր, ինչպես գիտեք, ամեն շաբաթ Ազատատենչ հայերը ներկայացնում է մեկ երգ, որը կոչում ենք <<Շաբաթվա երգը>>: Ամեն անգամ Ձեզ էինք ներկայացնում այդ երգերը կիրակի օրը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 30-ին լրանում է Արմեն Հովհաննիսյանի 20-ամյակը, այս անգամ Ձեզ ենք ներկայացնում <<Վեր կաց, ողբայր իմ>> երգը, որը նվիրում ենք Արմենի կենդանի հիշատակին: Ննջիր խաղաղությամբ, եղբայր, հավերժ փառք քեզ:
Այսպիսով, Շաբաթվա երգն է Արմեն Մովսիսյանի  <<Վեր կաց, եղբայր իմ >> :


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, June 22, 2014

Շաբաթվա երգ "Կրկին ոտքի"

Ինչպես արդեն նշել ենք, Ազատատենչ հայերը ամեն կիրակի կներկայացնի մեկ երգ, որը կարող ենք կոչել <<Շաբաթվա երգ>>: Այս անգամ այդ պատվին արժանացել է Պարույր Հայրիկյանի հեղինակած <<Կրկին ոտքի>> երգը:


Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Քայլենք գալիք դարերն ի վեր, դարերն ի վեր,
Պարզենք դրոշ Հայոց փառքի, Հայոց փառքի,
Որպես զինվոր անհաղթ հոգու և կուռ կամքի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Մեր սերը սուրբ, ոգին անպարտ և աներեր,
Կանչում է մեզ, կոչում մարտի, կոչում մարտի,
Որ Հայաստան երկրին հզոր հավերժ ապրի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի հայորդիներ,
Հավերժ է, կա΄ Հայոց ոգին, սուրբ սերը մեր,
Պայքարն է լոկ վճիռը մեր, վճիռը մեր,
Եվ այդ կռվում մենք անվարան ու անվեհեր:

Մեր մեջ է նա, արարչաստեղծ հայոց սրտում,
Խորհուրդը մեծ ճշմարտություն անհուն բարու,
Աստված մեզ հետ է և օրհնյալ է մեր ուղին,
Եվ կհաղթենք, որքան էլ նենգ է թշնամին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, June 15, 2014

Շաբաթվա երգը.Արսեն Համբարյան "Մոնթե"


Ինչպես արդեն նշել ենք, Ազատատենչ հայերը ամեն կիրակի կներկայացնի մեկ երգ, որը կարող ենք կոչել <<Շաբաթվա երգ>>: Այս անգամ այդ պատվին արժանացել է Արսեն Համբարյանն, իր հեղինակած <<Մոնթե>> երգով: Հրաշալի երգ, հրաշալի կատարմամաբ:Ստորև մերկայացնում ենք երգի բառերը:


Թե ինչո՞ւ Ավոն եկավ այս աշխարհ,
Մեկ նա կիմանար, մեկ Հայն ու Աստված.
Մարմինը` հողից, միտքը` ջինջ աղբյուր,
Հոգին` շունչ Աստծո, սիրտը` բոց ու հուր:

  կրկն.     
              Մոնթեն զոհվեց Մարտունի,
               Բայց դեռ Հայն ուր դարդ ունի,
               Ոգին այնտեղ մա՛րտ ունի,
               Հաղթելու փափա՛գ ունի,
               Հոգին այնտեղ մա՛հ չունի,
               Հարության խորհու՛րդ ունի,
                               Փա՛ռք քեզ, փա՛ռք ձեզ, մեր Մոնթենե՛ր:
               Ոգիդ այնտեղ մա՛րտ ունի,
               Հաղթելու փափա՛գ ունի,
               Հոգիդ այնտեղ մա՛հ չունի,
               Հարության խորհու՛րդ ունի,
                               Փա՛ռք քեզ, փառք ձեզ, մեր Մոնթենե՛ր:

Հայոց հողը մինչ արդար Արքայի
Հույժ ծարավ ունի` Ավոն չի քնի,
Հայ ազգը քանի կորցրած հող ունի,
Զենքն իր քաջերի պատյան չի դնի:

  կրկն.     
              Մոնթեն զոհվեց Մարտունի...
              ............................................
                                Փա՛ռք քեզ, փա՛ռք ձեզ, մեր Մոնթենե՛ր:
             
10.05.2010թ.
Խոսք.և երաժշտ.` Արսեն Համբարյան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Friday, June 13, 2014

Մոնթե Մելքոնյանի հիշատակին


Սիրելի հայեր, ինչպես գիտենք, երեկ` հունիսի 12-ին լրանում էր Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցի 21-ամյակը: Այս իսկական հերոսի ու քաջորդու պատվին գրվել են երգեր, ձոնվել բանաստեղծություններ կանգնեցվել արձան և այլն:Ազատատենչ հայեր-ը չէր կարող պարզապես անտարբեր անցնել այս օրվա կողքով: Եվս մեկ անգամ ուզում ենք ի ցույց դնել նրա գործերը, (որոնց կարող եք ծանոթանալ այստեղ) և Ձեզ ենք ներկայացնում նրան նվիրված երգերը, խնդրում նաև, որպիսի ակտիվորեն տարածենք և տեր կանգնենք մեր պատմությանը:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Saturday, May 31, 2014

Ուշադրություն ! ! ! Շտապեք ձեռք բերել ...


Հայեր ջան լույս է տեսել ազգային երգի անզուգական կատարող Սահակ Սահակյանի, երկար սպասված, <<Հայոց ազատամարտը երգերում>> գիրքը, որը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։ Գրքում զետեղված են 100 հայրենասիրական երգեր՝ Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտ։ Այստեղ կարող եք գտնել երգերի նոտաները, խոսքերը, պատմությունը։ Այն նաև հսկայական տեղեկություն է տալիս մեր ՔԱՋԵՐի, նրանց կատարած սխրանքների մասին։ 

Գիրքը ձեռք բերելու համար գրեք մեկնաբանությունում կամ զանգահարեք 093 346 227 հեռախոսահամարով (Անահիտ)։ Արժեքը՝ 5000 դրամ։ Քանակը խիստ սահմանափակ է։






Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, May 25, 2014

Ազատատենչ հայերն հատեցին 10.000-ի սահմանը

"Ազատատենչ հայեր"-ի համար այսօրը ստացվեց տոնական.խմբի անդամների թիվը հատեց 9 ,000-ի  սահմանը, իսկ կայքն ունեցավ 10.000-ից ավելի դիտում: Շնորհավորում ենք բոլորիս, և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

"Ազատատենչ հայեր"-ը հատեց 9000-ի սահմանը

Ազատատենչ հայեր խումբը հատեց 9000 անդամի սահմանը: Շնորհավորում ենք բոլորիս, և կոչ անում ավելի ակտիվ լինել և հայրենիքի համար այս դժվար պահին լինել միասնական և ազատատենչ: Խմբին միանալու համար սեղմեք այստեղ, իսկ էջին միանալու համար սեղմեք այստեղ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, May 18, 2014

Հայատյացությունն Ադրբեջանում


Դավիթ Թորոսյան
ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,
փիլիսոփայության պատմության ամբիոն, բակալավր 2-րդ կուրս

Գիտական ղեկավար` փ.գ.թ., դոցենտ Արմեն Սարգսյան
Էլ.փոստ` davidtorosyan30@gmail.com

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են
գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ
կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:
Է.Բերկ
Հայկական երկու նորանկախ պետությունների և ողջ հայ ժողովրդի օրակարգային խնդիրներից մեկն առաջին իսկ օրից եղել է սեփական ինքնության արժևորումը, պահպանումն ու զարգացումը, որի դեմ իր սուր ծայրով ուղղված է եղել և մնում է ադրբեջանական քաղաքական ողջ մեքենան`սկսած ամենացածրաստիճան պաշտոնյայից մինչև նախագահ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ նոր ոգով մեկնարկած հակաքարոզչությունը նոր թափ է ստացել` պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների առաջընթացով: Բայց առավել կարևոր է, որ մենք կենտրոնանանք ոչ թէ լոկ դիպվածների, այլ` երևույթի վրա ամբողջովին: Ինչպես գիտենք, հայատյացության, ագրեսիայի սերմանման, պատմական ու մշակութային արժեքների կեղծման ու յուրացման և մի շարք այլ նենգ նպատակների իրագործմանն միտված քաղաքականությունը նորույթ չէ. արմատներն շատ խորն են և գցված են վաղուց:Նման քաղաքականության մասին  բազմիցս նշել և շարունակում է իր «խոսքից հետ չկանգնել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա նպատակը եղել և մնում է Ադրբեջանի «պատմական հողերի և տարածքների» վերականգնումը[1], որին հասնելու համար Ադրբեջանի օգտագործած բազում «կեղտոտ մեթոդներից» են հայատյացության սերմանումը Ադրբեջանում և այլոց պատմությունը յուրացնելու միջոցով  սեփական  պատմության «ստեղծումը»: Այս քաղաքականության անբաժան մասն է նաև հայատյացության սերմանումը, որի առավել քան ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ալիևի վերջերս արված հայտարարությունն է, որում նշվում է. «Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողերի վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»:[2]
Ադրբեջանի վարած քաղաքականության նպատակային հիմքերն առավել դիպուկ ներկայացնում է Ա.Սարգսյանը. «Ադրբեջանում նկատվող բազմաբովանդակ կեղծարարությունները նպատակ ունեն խարխլել արցախահայության ինքորոշման պատմաիրավական ու քաղաքական հիմքերը, ձևավորել Արցախի հանդեպ պահանջատիրոջ ինքնություն ունեցող ադրբեջանցի, ինչպես նաև շիկացնել հակահայկականության մթլորոտը»[3]:
Այլատյացության սերմանման  առավել տարածված և լայնամասշտաբ հարթակներ են  գրականությունը, դպրոցական դասագրքերը, ԶԼՄ-ները և այլն: «Ինձ ասա, - գրում է Բերկը, - թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին»:[4] Այստեղից էլ պարզ է դառնում, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական դպրոցական դասագրքերը: Միաժամանակ, պետք է ընդգծել նաև ադրբեջանական «խավիարային և նավթադոլարային քաղաքականության» գործոնը, որի շնորհիվ եվրոպական մի շարք բարձր ամբիոններից խեղաթյուրվում են առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակին տրվում, մեղմ ասած, կողմնակալ գնահատականներ: Բայց, պետք է արձանագրել մի քանի փաստ ևս.
·         Ադրբեջանական ռեսուրսներն անսահմանափակ չեն, և ի վերջո սպառվելու են նավթադոլարները[5], որոնց հաշվին ստեղծվում է Ադրբեջանի «գրասենյակային հիմքեր» ունեցող պատմությունը:
·         Հայաստանը հակաքարոզչական ներկա պայքարում զիջում է Ադրբեջանին, և միանշանակ, մեր ռեսուրսներն այս ոլորտում, չնայած հարցի օրակարգային բնույթին, սահմանափակ են:
·         Մենք  առավելություն ունենք միայն այնքանով, որ  փորձում ենք պաշտպանել մեր սեփականը, իսկ Ադրբեջանը փորձում է խմբագրել պատմությունը և հետին տարեթվով պատմություն կերտել:

Հետագա շարադրանքում իմաստային կամ ձևակերման թյուրիմացություններից խուսափելու համար հարկ է  նշել, որ սխալ է օգտագործել «ադրբեջանցի» բառը, քանի որ նման ազգ պարզապես գոյություն չունի, այլ գոյություն ունի մի տարածք, որ կոչվում է Ադրբեջան, իսկ այնտեղ ապրողներին կարող ենք անվանել ադրբեջանաբնակներ:Այս հարցի առնչությամբ պարզաբանումներ է կատարել նաև Ա.Մանասյանը, ով գրում է. «20-րդ դարասկզբին Արաքսի հյուսիսում գտնվող ներկայիս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքը կամ դրա մի մասը ստացավ անկախություն: Կանխավ որոշված էր, որ այն կոչվելու է «Արևելյան և Հարավային Անդրկովկասյան Հանրապետություն», սակայն «Մուսավաթը» կարողացավ այս որոշումը փոփոխել և երկիրը վերանվանել «Ադրբեջանի Հանրապետություն»: Այս որոշմամբ տեղացի ժողովուրդները, որ մինչ այդ կոչվում էին թյուրքեր կամ կովկասյան թաթարներ ընդհանուր անուններով, արդեն 30-ական թվականներին դարձան ադրբեջանցիներ: Այսպես ծնվեց ադրբեջանցի «ազգը»[6]:
Մինչ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության սաստկացումը,Ադրբեջանը նորանկախ Արցախ աշխարհին փորձեց դեռ չծնված խեղդել արյան մեջ`փորձելով զենքով սեփականացնել հայի պատմությունն ու պատմական տարածքը: Արդյունքը եղավ հայ ազգին պարտադրված պատերազմը: Երևույթը հանգամանալից պարզաբանում է Ա.Մանասյանը, ով, մասնավորապես, գրում է. «Զենքի ուժով նորանկախ հանրապետությանը փորձում էր ծնկի բերել, նրա ազգաբնակչությանը ոչնչացնել միջազգային իրավունքի սկզբունքների և ԽՍՀՄ օրենքների խախտումով հռչակված Ադրբեջանական Հանրապետությունը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում շարունակելով Սումգայիթյան ցեղասպանության ռազմավարությունը` վարում էր ապրելու իր իրավունքը պաշտպանող ժողովրդի բնաջնջման քաղաքականություն: Արցախն ընդունեց մարտահրավերը և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, պատվով դուրս եկավ փորձությունից»[7]: Հարկ է ընդգծել, որ ադրբեջանական կողմի այն պնդումները, թե հայերը հաղթանակ են տոնել այլազգիների, գրոհայինների ու վարձկանների շնորհիվ, մեղմ ասած, անհեթեթ են, քանի որ Հայաստանի Հանրապետությունում և ԼՂԻՄ-ում այնպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակ էր տիրում,որ պարզապես չկային կենսական անհրաժեշտության առաջին պարագաների բավարարման միջոցներ,ուստի ակնհայտորեն անհնարին էր վարձկանների օգտագործումը:Անտեսել չենք կարող չեչեն գրոհային Շամիլ Բասաևի խոսքերը.«Արցախում (Ղարաբաղում) կռվելը նպատակահարմար չէ, ադրբեջանցիները չեն կարող, հայերին չես հաղթի: Մենք եկել էինք կռվելու Ղարաբաղում ոչ թե տիտղոսների համար, այլ ջիհադի գաղափարի, բայց երբ հասանք և տեսանք իրավիճակը, մենք հասկացանք, որ ջիհադի ոչ մի նշույլ չկար: Ադրբեջանական բանակում շատ քիչ էին բարձրաստիճան սպաները, ում կարելի էր վստահել: Հայերը պատերազմին ավելի լավ էին պատրաստված: Տվեք ինձ քսան հայ ֆիդայի և ես կնվաճեմ ողջ Ռուսաստանը»[8]:
            Ինքնության կերտման կամ նրա բնույթի փոփոխման հարցում էական դեր են կատարում անուն-անվանումները, որի մասին Համլետ Պետրոսյանը գրում է. «…անվանել նշանակում է ստեղծել»[9]: Վերոնշյալ երկու մեջբերումների արդյունքում կարող ենք նշել, որ անվանվելով Ադրբեջան, իրենք «ստեղծեցին» Ադրբեջան ու ադրբեջանցի,սակայն դա առնվազն ծիծաղելի է: Այլ խոսքով ասած, րոպեների ընթացքում անվանելու միջոցով ազգ, այն էլ նրա դարավոր մշակույթ, պատմություն ու ինքնություն չեն ստեղծում: Իսկ ինքության ճգնաժամը հաղթահարելու համար սկսեցին օգտագործել հնարավոր և անհարին բոլոր միջոցները: «Ադրբեջանցու» ինքնության ճգնաժամի հաղթահարման ճանապարհին նրանց վարած քաղաքականության մեջ կարող ենք առանձնացնել երկու հիմնական մեթոդ.
1.    Վեհանալ նվաստացնելու միջոցով: Այս մեթոդն ամենատարածվածն է մերօրյա Ադրբեջանում, քանզի նրանք փորձելով ցույց տալ սեփական ազգի բարեպաշտությունը, օրինակելիությունը, մնացյալ ազգերի համեմատությամբ որակապես գերադրական աստիճանին գտնվելը և հնարավոր բոլոր դրական հատկանիշները, որ կարելի է վերագրել իրենց թվացյալ ազգին, ցանկանում են մեծացնել հայերի նկատմամբ իրենց կարծիքով ունեցած «որակական առավելությունը»` վատաբանելով, նվաստացնելով և խեղաթյուրելով հայի ինքնությունը:
2.    Սինուսոիդային քաղաքականություն կամ պրպտումներ անցյալի քառուղիներում: Այս մեթոդի օգնությամբ նրանք գտնում են պատմության մեջ որևէ դրական երևույթ, որ չունի միանշանակորեն հաստատագրված տեր, ապա փորձում են յուրացնել և ներկայացնել որպես իրենցը, անհաջողության մատնվելու դեպքում էլ հոգ չէ, քանզիմեծ հաշվով ոչինչ չեն կորցնում:
Հարկ համարելով ազգային ինքության քննության շրջանակում կարևորել էպոսը, որպես տվյալ ժողովրդի աշխարհընկալման ու արժեքային համակարգի լավագույն «հանրագիտարան», պետք է փաստել, որ հիմնվելով թեկուզ միայն տրամաբանության վրա, ադրբեջանցի կոչվող ժողովուրդը պարզապես չունի էպոս, սակայն, չանտեսելով նրանց թուրքական ցեղ լինելու հանգամանքը, Թուրքիայի հանդես գալը որպես Ադրբեջանի «ավագ եղբայր», իրենց իսկ պնդումները թուրքական երկու ժողովրդի ու պետության հանգամանքը և մի շարք այլ փաստեր` Օղուզական էպոսի[10] մոտեցումները կարող ենք որոշ մասով նաև վերագրել ներկայիս ադրբեջանաբնակների նախնիներին, որտեղ, ինչպես կտեսնենք, ինքության կերտման հիմնարար սկզբունքներն են`  գլուխներ կտրելը, արյուն հեղելը, մարդ սպանելը և այլն: Այս մասին պրոֆեսոր Հ. Միրզոյանը գրում է. «Գաղտնիք չէ և այն, որ բոլոր էպոսներում տեղի են ունենում և´ մարդասպանություն, և´ արյան հեղում, բայց այդ ամենն արվում կամ ցուցադրվում է ռազմի դաշտում հարկադիր ուժերի անմիջական բախման ընթացքում: Մյուս բոլոր էպոսների նման օղուզական էպոսը նույնպես հարուստ է այդօրինակ իրողություններով: Սակայն մյուս բոլոր էպոսներից տարբերվում է հատկապես այն բանով, որ նրանում մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հեղելը կատարվում է ոչ միայն ռազմի դաշտում թշնամիների հետ բախման ընթացքում, այլև սովորական կենցաղային պայմաններում, այսինքն` մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հոսեցնելը դիտվում են որպես տղա երեխայի հասունացման ու առնականացման չափանիշ, իսկ հասուն տղամարդու համար` քաջության, պատվի ու արժանապատվության պայման»:[11] Պրոֆեսոր Միրզոյանի այս հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանում բարձրացած աղմուկի վերաբերյալ տեղին է մեջբերել հայկական ժողովրդական ասացվածքը. «Գողն առաջինն է գոռում` բռնե´ք գողին»: Բոլորիս է հայտնի հայկական էպոսում` «Սասնա ծռեր»-ում, տղայի տղամարդ դառնալու, մարդկային արժանապատվության, փառքի ու պատվի ձեռքբերման և պահպահման միջոցները, ինչպես նաև մարդ սպանելու կամ արյուն թափելու իրավիճակները,պայմանները և պատճառները:Փայլուն օրինակ և ադրբեջանական իրականության ու էպոսի հակադրությունն են (դրական իմաստով) Հայաստանի կրթական համակարգում ուսացանվող թեմաները և դրանց բնույթը: Բնականաբար «Սասնա ծռեր» էպոսից որոշ հատվածներ զետեղված են նաև կրթական համակարգի տարրական և միջին դասարանների գրականության մեջ, մասնավորապես 6-րդ դասարանի «Գրականություն» առարկայի դասագրքում, որտեղ մեջբերված հատվածում ասվում է.
Ով քնած է արթուն կացեք,
Ով արթուն է, ձիեր թամբեք,
Ով թամբեր է, զենքեր կապեք,
Ով կապեր է, էլեք, հեծեք,
Չ’ասեք Դավիթ գող-գող էկավ, գող-գող գնաց:[12]
Այստեղ հատկանշական է մի հանգամանք` վերը նշված «ով քնած է, արթուն կացեք»-ը առավել քան դիպուկ պատասխանն է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արարքին[13]: Ինչպես նաև մեր էպոսի մի շարք այլ հատվածներում ի ցույց են դրվում հայերի արժեքային համակարգի ու ինքնության բազմաթիվ կողմեր, որոնցից առավել ընգծված են մեծի նկատմամբ հարգանքն ու խաղաղ բնակչությանը, եթե, իհարկե, կարելի է նրանց կոչել խաղաղ, չկոտորելու միտումը: Մասնավորապես, լսելով Մելիքի բանակում գտնվող ծերունու հորդոր-խնդրանքը, Դավիթը չի սպանում հասարակ գյուղացիներին, ովքեր զոռով բերվել էին կռիվ, այլ շարունակում է կռիվը Մելիքի հետ[14]: Գյուղացիներին չկոտորելուն էլ հակադրվում են եռակողմ հրադադարի ռեժիմի համաձայնագրի ադրբեջանական կողմից պարբերաբար խախտումները, որոնց արդյունքում հակառակորդը կրակ է բացում սահմանամերձ շրջանի գյուղերի խաղաղ, անզեն ու անպաշտպան բնակիչների վրա, իսկ դրա վառ վկայությունն են հենց վերջերս տեղի ունեցած հարձակումները ԼՂՀ դիրքապահների ուղղությամբ, որոնց հաջորդած օրերին հակառակորդն հրետակոծության էր ենթարկում սահմանամերձ շրջանները[15]:
            Ինչպես արդեն նշել ենք, ադրբեջանական կողմը նենգափոխում է իրականությունը, հետին թվով խմագրում սեփական պատմությունն ու էպոսը, նենգափոխում է և համատեքստից դուրս մեկնաբանում աշխարհահռչակ բանաստեղծ Ալ. Պուշկինի հետևյալ խոսքերը. «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» (Ты трус, ты раб, ты армянин): Այս միտքը շատ է շահարկվել, անգամ ԽՍՀՄ կործանման հետ կապված հանրահավաքներում, պաստառների վրա, գրքերում, մամուլում տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով: Վերոնշյալը բազմիցս վերլուծվել և լուսաբանվել է, սակայն ադրբեջանական տարբեր աղբյուրներում ակնհայտ է թյուրըմբռնվածությունն ու կողմնակալությունը, տրամաբանության և գիտական մոտեցման անտեսվածությունը: Առավել պարզ ու կոնկրետ ներկայացնենք  վիճակն ու համատեքստը: Տազիտը չեչեն պատանի էր, ում դաստիարակությունը հայրը վստահել էր մի չերքեզի (ըստ պոեմի սևագրերից մեկի` քրիստոնյա): «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» խոսքերով էր Տազիտից հրաժարվել ավազակաբարո հայրը, երբ որդին, ըստ նրա, չեչենին անվայել երեք մեղք էր գործել: Տազիտը չէր սպանել ու կողոպտել ճամփորդ անպաշտպան հային, չէր բռնել ու օղապարանը վզին հոր մոտ տարել իրենց փախած ստրուկին և, ամենակարևորը` միայնակ, վիրավոր ու անզեն ոսոխից եղբոր արյան վրեժը չէր առել: Այդ պատճառով կատաղած հայրը որդուն վախկոտ էր համարել, որովհետև ըստ նրա միայն վախկոտը չի սպանի ու կողոպտի անպաշտպան մարդուն, ստրուկ, քանզի լոկ ստրուկն է ունակ գնահատելու իր նմանի ազատությունը և, վերջապես` հայ, որովհետև միայն հայն իրեն թույլ չի տա վրեժ լուծել վիրավոր ու անզեն ոսոխից: Այսպիսով, Պուշկինը ոչ թե վատաբանել ու նվաստացրել է հայերին, այլ ի լուր աշխարհի բացահայտել հայի ինքնության եզակիությունն ու դրական կողմերից մի քանիսը:
Առավել քան ակնհայտ է դառնում  հայերի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը բոլոր ոլորտներում, ինչպես նաև նման քաղաքականության թիկունքում պետական ապարատի կանգնած լինելու հանգամանքը: Չփորձելով մեկնաբանել ՀՀ ղեկավար ապարատի անձնակազմի աշխատակիցների բարոյականության աստիճանը` ակնհայտ է, որ գոնե ապագա սերունդը Հայաստանի Հանրապետությունում չի դաստիարակվում այլատյացության գաղափարախոսությամբ և թշնամանքի մթնոլորտում: Ասվածը առավել քան հաստատվեց, երբ քնած հայ սպային կացնահարած մարդասպանին Հունգարիաի ղեկավարությունը արտահանձնեց Ադրբեջանին, որի պատճառով էլ Հայաստանում սկսված բողոքի ակցիաների ժամանակ, երբ այրում էին Հունգարիայի պետական դրոշը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց ժողովրդին կոչով` չայրել պետական դրոշը[16]:
Ի վերջո, մեծ հաշվով, ներկայիս սանձարձակությունը կարելի է միայն համարել որպես սկիզբ, քանզի հակահայկական լոբբինգը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, որում ներգրավվում են նաև քրդական համայնքին: Ուստի պետք է օր առաջ պատրաստվել հակահարված տալու այս նենգ քաղաքականությանն ու այս անգամ վերջին և կործանարար հարվածը[17] հասցնել լոկ փաստաթղթերով` հիմնական մասն էլ կեղծված, շինծու ստեղծված ազգին ու պետությանը…

Դավիթ Թորոսյան

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Բանալի բառեր`հայատյացություն,պատերազմ,ԼՂԻՄ,ՀՀ,Ադրբեջան

Հոդվածը նվիրված է Ադրբեջանում հայատյացության դրսևորումներին,դրա պետական հիմքերի ցուցիչներից որոշների ուրվագծմանը:Ներկայացվում են հայատյացության քարոզման մեթոդ-մեխանիզմները,ինչպես նաև ցույց է տրվում մերկապարանոց հայատարարությունների չհիմնավորվածությունը:Մի շարք երևույթներ ներկայացվում են նոր մոտեցմամբ ,որոնց տրվում են դիպուկ,անկաշկանդ և չկաղապարված գնահատականներ: Հոդվածում ներկայացվում է նաև  մշատական բնույթ կրելը,դրսևորումները, ինչպես նաև` անընդմեջ կատարելագործվող մեթոդներն ու ուղիները:Հոդվածը կարող է օգտակար լինել հայ-ադրբեջանաթուրքական հարաբերություններով,հայատյացությամբ և առհասարակ այլատյացության հարցերով հետաքրքրվողների համար:
Давид Торосян

АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ
Ключевые слова-армянофобия,ксенофобия, Азербайджан,Армения

Статья посвящена проявлениям армянофобии в Азербайджане,выявкению индикаторов некоторого государственного участья.Представляются методы и механизмы пропаганды армянофобии,а также безосновательность голословных деклараций.Ряд явлений представляются в новом свете, нем дается точная, непринужденная и открытая оценка.В статье подчеркивается постоянный характер армянофобии,ее проявления,а также постоянно совершенствующиеся ее  методы и направления.Статья может быть полезна для тех,кто интересуется и занимается вопросами армяно-азеро-тырецких отношений,а также вопросами армянофобии и ксенофобии вообще.
Davit Torosyan

ARMENOPHOBIA IN AZERBAIJAN
Key words-armenophobia,xenophobia,Azerbaijan,Armenia

The article is dedicated to manifestations of armenophobia in Azerbaijan,to outline some of its state basis point.Propogations of method-mechanisms of armenophobia are illustrated,as well as ungrounded unsubstantial announcement are shown.A number of phenomena are presented with a new approach,which are given accurate,sincere and unshaped scores.Constant phenomenon in nature,manifestations,as well as continuously improving methods and ways are illustrated.The article can be useful for those,who are interested in armenian-azerbaijani-turkish relations,armenophobia and xenophobia commonly.








[1]Հատված հունվարի 22-ին Գյանջայում (Գանձակ) Ալիևի ելույթից: Առավել մանրամասն տե'ս  http://www.ilur.am/news/view/23823.html
[2] Նույն տեղում:
[3] Տե´ս Ա. Սարգսյան,  Հայատյացությունը Ադրբեջանում. ռեսենտիմենտի և ավտորիտարիզմի խաչմերուկում, Եր., 2013, էջ 13:
[4] Տե´ս «Աֆորիզմներ մանկության եւ երեխաների մասին»:Հոդված` www.qezhamar.com կայքում.30.05.2013, http://www.qezhamar.com/?p=34937

[5] Տե´ս Սարգիս Մանուկյան, «Ադրբեջանի պետական բյուջեի երեք քառորդը սնվում է նավթային ոլորտից»: Հոդված ` www.Times.am կայքում. 05.02.2012, http://times.am/?l=am&p=4456: 

[6] Տե´ս Ա.Մանասյան , Ա.Ղևոնդյան , Լեռնային Ղարաբաղ.ինչպես է դա եղել…, Եր., 2011, էջ 19:
[7] Տե´ս  նույն տեղում, էջ 5:
[8] Տե´ս Դավիթ Թորոսյան, «Շամիլ Բասաևը հայերի և Արցախի մասին»:Հոդված` www.azatatenchhayer.blogspot.com բլոգում.26.01.2014, http://azatatenchhayer.blogspot.com/2014/01/Shamil-Basaevy-hayeri-ev-Arcaxi-masin.html:
[9] Տե´ս Համլետ Պետրոսյան , Հայ ինքնության ավանդական խորհրդանշանները և դրանց մերօրյա դրսևորումները.տապանակիր լեռը և կորույալ դրախտը, //Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում.գիտաժողովի նյութեր, Եր., 2013, էջ 132:
[10]Մասնագիտական գրականության մեջ առավել հայտնի է որպես «Քորքութի գիրք»` «Դեդա Քորքուտ» կամ «Книга моего деда Коркута » անվանումներով:
[11] Հր.Միրզոյան, Էպոսը որպես տվյալ ժողովրդի ինքնության ուսումնասիրության աղբյուր (օղուզական էպոսի օրինակով), //«Հայոց ինքության հարցեր» գիտական հոդվածների ժողովածու, Եր., 2012, էջ 28:
[12] Լ.Մնացականյան, Վ.Ներսիսյան, «Գրականություն», դասագիրք հանրալրթական դպրոցի VI դասարանի համար, Եր., 2001,էջ 25:
[13] Տե'ս Կարինե Տեր-Սահակյան,«Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունից 10 տարի է անցել»:Հոդված` www.panarmenian.net կայքում.19.02.2014, http://www.panarmenian.net/arm/details/176025/:
[14]Տե'ս Լ.Մնացականյան, Վ.Ներսիսյան, նշվ. աշխ., էջ 25-26,31-32:
[15]Տե'ս Լուսինե Ղազարյան,«ՀՐԱՏԱՊ.Չինարին  ու Մովսեսը գնդակոծվում են.մարդիկ տան խորքերում են պահվում»:Հոդված` www.henaran.am կայքում.2014-01-23, http://henaran.am/news_view.php?post_id=34981:
[16]  Տե’ս «Սերժ Սարգսյանը հորդորում է չայրել Հունգարիայի դրոշը»:Հոդված` www.news.am կայոշքում.04.09.2012, http://news.am/arm/news/119601.html:
[17] Տե´ս «ՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՎ ՎԵՐՋԻՆԸ»:Հոդված`www.aravot.am կայքում.16.11.2010, http://www.aravot.am/2010/11/16/344970/:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`