Breaking News
Loading...
Showing posts with label Օգնենք կարիքվոր ընտանիքներին. Show all posts
Showing posts with label Օգնենք կարիքվոր ընտանիքներին. Show all posts

Saturday, July 5, 2014

Շտապ !!! Օգնենք ազատամարտիկին միասին...



Ադրբեջանի սահմանից ընդամենը 1 կմ հեռու գտնվող Ճամբարակ (Կրասնոսելսկ) քաղաքում է ապրում արծվաշենցի ազատամարտիկ Հայկ Պետրոսյանը: Նա կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել բարեկամներից մեկի լքված տանը: « Կարող ա հենց վաղն էլ գա, ու հայտնվեմ դրսում»,- yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ազատամարտիկը և պատմեց իր սոցիալական ծանր վիճակի մասին: Ի դեպ, Հայկն օրեր առաջ ընկել է տան երկրորդ հարկից և վնասել ձեռքը: Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ Պետրոսյանը ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև` 1992-ին, կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին: Կռվել է Արծվաշենի հատուկ գնդում, Բերդում, մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, ինչի համար արժանացել է պետական պարգևի: 1994-ից մինչև 2006-ը աշխատել է Ճամբարակի զորամասում` որպես դասակի հրամանատար, սակայն առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունն ու անցել զինվորական թոշակի: Մարտի դաշտում գլխից և ոտքից վիրավորված ազատամարտիկը տասը վիրահատություն է տարել, ընդ որում` վերջինը` նախորդ տարի: Նրա խոսքով` ստացած թոշակն անգամ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալուն, ուր մնաց` դրանով կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը, սակայն ներկա պահին ազատամարտիկի համար առաջնայինը բնակարանային խնդիրն է: Պետրոսյանը, բնակարան ստանալու համար 2006-ից հերթագրվել է պաշտպանության նախարարությունում: «Մեկ ամիս առաջ նախարարությունը 2 մլն դրամ փոխանցեց, բայց գոնե մի այդքան էլ պետք է, որ կարողանամ վթարային տուն գնել»,- ասաց նա և հավելեց, որ երբեք չէր դժգոհի գումարի չափից, եթե չտեսներ այդ ոլորտում տիրող անարդարությունը: «Ես չէի դժգոհի, եթե միայն արժանավորներին տային: Ես ամենաքիչը մի 100 մարդու անուն կարող եմ տալ, ովքեր չեն կռվել, բայց փաստաթղթեր են դասավորել և բնակարան գնելու համար մեծ գումարներ ստացել»,- ասաց նա և հավելեց, որ անուններ չի տալիս, քանի որ չի ցանկանում մարդկանց վատություն անել: «Ինձ հետ մի կռված տղա կար, ոչ մի առողջական խնդիր չուներ, բայց իրեն եռակի անգամ ավելի վճարեցին»,- միայն նշեց Պետրոսյանը: Ազատամարտիկի համոզմամբ` իրենից օգուտ չունեն, դրա համար էլ քիչ են տալիս: «Ով չի կռվել, փաստաթղթեր է սարքում, միջնորդներ գտնում, նրանց գումար է տալիս և բնակարան ստանում: Լիքն են ըտենց, մեր մոտից, օրինակ, մի 10 հոգի ես անձամբ գիտեմ»,- նշեց նա: Ազատամարտիկը, սակայն, պետությունից` բնակարան գնելու համար հավելյալ գումար ստանալու ակնկալիքներ չունի, փոխարենը հույս ունի, որ կգտնվեն բարերարներ, ովքեր ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ կօգնեն իրեն: «Չէ՞ որ ես իմ երկրի ու ժողովրդի համար եմ այս վիճակին հասել»,- ասաց նա: Ստրոև ներկայացնում ենք 1992-ին արված լուսանկարը (Հայկը` ձախից առաջինն է ): Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք ազատամարտիկից` պատերազմի տարիներին արված այլ լուսանկարներ չունի՞, պատասխանեց. «Ես չեմ սիրել նկարվել, իմ գործն եմ արել»: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Համագործակցություն` մարդկանց օգնելու ակնկալիքով


Սիրելի հայեր, բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առնչություն են ունեցել մեր բլոգի, խմբերի, նախագծերի և youtube-յան ալիքի հետ, գիրտեն որ ամենը կապված է Հայաստանի փառավոր պատմության, հերոսների և հայրենասիրության հետ, ինչպես նաև մերօրյան Հայաստանին սպառնացող վտանգների հետ: Սակայն այսօրվանից մեր բլոգը և խումբը, սկսում են համագործակցել <<Օգնենք կարիքավոր ընտանիքներին>> խմբի հետ, քանզի մարդ, ով խնդիր ունի սեփական երեխայի համար առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի ձեռքբերման հարցում, մեծի մասմամբ չի կարող զբաղվել հայրենասիրական գործունեությամբ: Ասվածն բնավ կասկած չի հարուցում այդ մարդկանց հայրենասիրության հանդեպ, երբեմն անգամ նրանք գերազանցում են մեծահարուստներին: Այսուհետև մեր բլոգը և խումբը Ձեզ կներկայացնեն կարիքավոր ընտանիքների, նրանց օգնելու միջոցների և այլ մանրամասների: Խնդրում ենք լինել առավել ուշադիր և հնարավորության սահմաններում աջակցել նրանց, և ինչպես ասում է Հրաչ Մուրադյանը. << Չկա փոքր օգնություն>>:
Մանրամասների և օգնելու համար կարող եք գրել այստեղ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`