Breaking News
Loading...
Showing posts with label Արսեն Համբարյան. Show all posts
Showing posts with label Արսեն Համբարյան. Show all posts

Thursday, April 23, 2015

ՀԱՅԻ ԵՐԴՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ


Եթե ամեն 1.000.000 հայից 100.000-ը նկատեն այս երդումը, նրանցից 10.000-ը դիտեն, լսեն կամ կարդան, այսքանից 1.000-ը հավանեն, 1.000-ից 100-ը երդումն ընդունեն, 100-ից 10-ը հիշեն իրենց երդումը, և այս 10-ից թեկուզ գեթ 1-ն էլ մի օր տեր կանգնի իր երդմանը, ապա ձեռնարկը կհամարեմ հաջողված...
Արսեն Համբարյան


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, June 15, 2014

Շաբաթվա երգը.Արսեն Համբարյան "Մոնթե"


Ինչպես արդեն նշել ենք, Ազատատենչ հայերը ամեն կիրակի կներկայացնի մեկ երգ, որը կարող ենք կոչել <<Շաբաթվա երգ>>: Այս անգամ այդ պատվին արժանացել է Արսեն Համբարյանն, իր հեղինակած <<Մոնթե>> երգով: Հրաշալի երգ, հրաշալի կատարմամաբ:Ստորև մերկայացնում ենք երգի բառերը:


Թե ինչո՞ւ Ավոն եկավ այս աշխարհ,
Մեկ նա կիմանար, մեկ Հայն ու Աստված.
Մարմինը` հողից, միտքը` ջինջ աղբյուր,
Հոգին` շունչ Աստծո, սիրտը` բոց ու հուր:

  կրկն.     
              Մոնթեն զոհվեց Մարտունի,
               Բայց դեռ Հայն ուր դարդ ունի,
               Ոգին այնտեղ մա՛րտ ունի,
               Հաղթելու փափա՛գ ունի,
               Հոգին այնտեղ մա՛հ չունի,
               Հարության խորհու՛րդ ունի,
                               Փա՛ռք քեզ, փա՛ռք ձեզ, մեր Մոնթենե՛ր:
               Ոգիդ այնտեղ մա՛րտ ունի,
               Հաղթելու փափա՛գ ունի,
               Հոգիդ այնտեղ մա՛հ չունի,
               Հարության խորհու՛րդ ունի,
                               Փա՛ռք քեզ, փառք ձեզ, մեր Մոնթենե՛ր:

Հայոց հողը մինչ արդար Արքայի
Հույժ ծարավ ունի` Ավոն չի քնի,
Հայ ազգը քանի կորցրած հող ունի,
Զենքն իր քաջերի պատյան չի դնի:

  կրկն.     
              Մոնթեն զոհվեց Մարտունի...
              ............................................
                                Փա՛ռք քեզ, փա՛ռք ձեզ, մեր Մոնթենե՛ր:
             
10.05.2010թ.
Խոսք.և երաժշտ.` Արսեն Համբարյան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`