Breaking News
Loading...
Showing posts with label Շաբաթվա երգը. Show all posts
Showing posts with label Շաբաթվա երգը. Show all posts

Monday, June 30, 2014

Վե΄ր կաց, եղբայր իմ...

Սիրելի հայեր, ինչպես գիտեք, ամեն շաբաթ Ազատատենչ հայերը ներկայացնում է մեկ երգ, որը կոչում ենք <<Շաբաթվա երգը>>: Ամեն անգամ Ձեզ էինք ներկայացնում այդ երգերը կիրակի օրը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 30-ին լրանում է Արմեն Հովհաննիսյանի 20-ամյակը, այս անգամ Ձեզ ենք ներկայացնում <<Վեր կաց, ողբայր իմ>> երգը, որը նվիրում ենք Արմենի կենդանի հիշատակին: Ննջիր խաղաղությամբ, եղբայր, հավերժ փառք քեզ:
Այսպիսով, Շաբաթվա երգն է Արմեն Մովսիսյանի  <<Վեր կաց, եղբայր իմ >> :


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Sunday, June 22, 2014

Շաբաթվա երգ "Կրկին ոտքի"

Ինչպես արդեն նշել ենք, Ազատատենչ հայերը ամեն կիրակի կներկայացնի մեկ երգ, որը կարող ենք կոչել <<Շաբաթվա երգ>>: Այս անգամ այդ պատվին արժանացել է Պարույր Հայրիկյանի հեղինակած <<Կրկին ոտքի>> երգը:


Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Քայլենք գալիք դարերն ի վեր, դարերն ի վեր,
Պարզենք դրոշ Հայոց փառքի, Հայոց փառքի,
Որպես զինվոր անհաղթ հոգու և կուռ կամքի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Մեր սերը սուրբ, ոգին անպարտ և աներեր,
Կանչում է մեզ, կոչում մարտի, կոչում մարտի,
Որ Հայաստան երկրին հզոր հավերժ ապրի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի հայորդիներ,
Հավերժ է, կա΄ Հայոց ոգին, սուրբ սերը մեր,
Պայքարն է լոկ վճիռը մեր, վճիռը մեր,
Եվ այդ կռվում մենք անվարան ու անվեհեր:

Մեր մեջ է նա, արարչաստեղծ հայոց սրտում,
Խորհուրդը մեծ ճշմարտություն անհուն բարու,
Աստված մեզ հետ է և օրհնյալ է մեր ուղին,
Եվ կհաղթենք, որքան էլ նենգ է թշնամին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`