Breaking News
Loading...
Showing posts with label Կրկին ոտքի. Show all posts
Showing posts with label Կրկին ոտքի. Show all posts

Sunday, June 22, 2014

Շաբաթվա երգ "Կրկին ոտքի"

Ինչպես արդեն նշել ենք, Ազատատենչ հայերը ամեն կիրակի կներկայացնի մեկ երգ, որը կարող ենք կոչել <<Շաբաթվա երգ>>: Այս անգամ այդ պատվին արժանացել է Պարույր Հայրիկյանի հեղինակած <<Կրկին ոտքի>> երգը:


Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Քայլենք գալիք դարերն ի վեր, դարերն ի վեր,
Պարզենք դրոշ Հայոց փառքի, Հայոց փառքի,
Որպես զինվոր անհաղթ հոգու և կուռ կամքի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ,
Մեր սերը սուրբ, ոգին անպարտ և աներեր,
Կանչում է մեզ, կոչում մարտի, կոչում մարտի,
Որ Հայաստան երկրին հզոր հավերժ ապրի:

Կրկին ոտքի, կրկին ոտքի հայորդիներ,
Հավերժ է, կա΄ Հայոց ոգին, սուրբ սերը մեր,
Պայքարն է լոկ վճիռը մեր, վճիռը մեր,
Եվ այդ կռվում մենք անվարան ու անվեհեր:

Մեր մեջ է նա, արարչաստեղծ հայոց սրտում,
Խորհուրդը մեծ ճշմարտություն անհուն բարու,
Աստված մեզ հետ է և օրհնյալ է մեր ուղին,
Եվ կհաղթենք, որքան էլ նենգ է թշնամին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`