Breaking News
Loading...

Monday, June 8, 2015

Քաղաքական միֆեր: Ծագումը, դինամիկան և գործունեության մեխանիզմները


Քաղաքական միֆ: Ծագումը, դինամիկան և գործունեության մեխանիզմները
Քաղաքական միֆը` դա քաղաքական իրողության, քաղաքական իրադարձությունների, քաղաքական քլիտայի գործողությունների բացատրման յուրօրինակ միջոց է, որը իրենից ներկայացնում է իրողության և հորինվածքի հետաքրքի համատեղում:
Քաղաքական միֆերը առաջանում են այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են տեղի ունեցող քաղաքական երևույթները բացատրել` ելնելով իրենց անձնական, հետևաբար սահմանափակ կյանքի փորձից, չունենալով անգամ բավական ինֆորմացիա և չտիրապետելով թեորեթիկական անալիզի հմտություններին:
Հաճախ կառուցվող միֆերը սկսվում են քաղաքական սուբյեկտներին այնպիսի նպատակների վերագրումից, որոնք շրջապատող մարդկանց կարծիքով պետք է որ լինեն: Այսպես ծնվում են պետության նախա•ահի, ընդդիմության լիդերի գործողությունների “իսկական” պատճառների բացատրման միֆերը: Միֆում մարդը արտաքին աշխարհ է փոխանցում այս կամ այն գործողության հնարավոր մոտիվների իր ընկալումը, գտնում կամ ստեղծում է  մի մարդու (խմբի) պատկեր, և նրան վերագրում է այս մոտիվները:
Քաղաքական միֆերը տարբերվում են նրանով, որ բարդ երևույթները բացատրում են շատ պարզությամբ, և նրանք միշտ կենտրոնացած են կոնկրետ անհատների և խմբերի վրա: Միֆի ուժը կայանում է կերպարի պարզության մեջ: Իր գիտակցության մեջ ստեղծելով այդ կերպարը, անհատը  ընտելանում է նրան, և այդ կերպարը, ասես թե, իրական է դառնում իր կողմնակիցների համար:
Մարդիկ սկսում են իրենց գործողություները կառուցել հաշվի առնելով միֆոլոգիական կերպարը, նրանք պայքարում են սատանայական ուժերի, գոյություն չունեցող կազմակերպությունների  հետ:
Որոշակի քաղաքական ուժեր օգտագործում են միֆոլոգիական կերպարների ուժը իրենց հակառակորդների հետ պայքարի համար, կամ իրենց սխալները կոծկելու համար:
Կարելի է ասել նաև, որ քաղաքական միֆը դա մի յուրահտուկ միֆ է, որը ազգի ընդհանուր հիշողության մեջ պահում է նրա սոցիալական փորձը, քաղաքական գործընթացների հոգե-բարոյական իմպերատիվները:
Հետևաբար քաղաքական միֆը իր կառուցվածքի մեջ ներառում է հետևյալը`
1. որևէ փորձառու իրավիճակի նախաձևը, որը կապված է սոցիալական կարգավորման չափերի իրագործման հետ:
2. կոնկրետ փորձի ներառումը, որը ստացվել է էմպիրիկորեն (փորձով), և միավորվել է տվյալ նախաձևի կողմից;
3. այլաբանական կերպարների համակարգ, որոնց ֆունկցիոնալ սիմվոլիկան “նախընտրելին” հարաբերակցում է “պարտադիրի” հոտ, այսինքն ընդունված նախաձևի հետ:
Քաղաքական միֆի լոգիկան կայանում է նրանում, որ որոշակի պատճառային կապը, որը սակարկվում է սոցիալական ճգնաժամի արդյունքում, տեղափոխվի միֆային կերպարների ոլորտ, որտեղ կարող է գտնվի նոր պատճառային կապ և հետո տեղափոխվի քաղաքական իրականություն: Այսպիսով քաղաքական միֆը իր մեջ ներառում է մի յուրօրինակ փնտրողական լոգիկա, որը գործում է ելքային տվյալների ամբողջության բացակայության դեպքում:
Էլիտայի համար քաղաքական միֆի տեխնոլոգիական նշանակությունը կայանում է նրանում, որպեսզի կարողական քաղաքական գործընթացների մակերես հանել այն նախաձևը, որը թույլ կտա քաղաքական գովազդի օգնությամբ տալ գործունեության որոշակի մոտիվ: Նախաձևի օգնությամբ իրականացվում է “նախընտրելին”  և “պարտադիրի” կապը սկզբում միֆային կատեգորիայում, իսկ հետո արդեն ընտրված քաղաքական գործընթացում:
Ազ•ային նախաձևերի ոչ ճիշտ ներկայացումը կարող է հանգեցնել քաղաքական գովազդի մերկացմանը` որպես սուտ-միֆ, իսկ քաղաքական գործչին` որպես սուտ-հերոս: Սուտ միֆը գրավել մսսային մինչև այն ժամանակ, երբ նախաձևական իրավիճակը չբացահայտի այն, որ այդ միֆը հակասում է  նախնիների փորձին, որը գոյություն ունի հասարակական գիտակցության մեջ անկախ նրա ցանկությունից: Բայց որևէ միֆի գոյության փաստը որոշակի ժամանակահատվածում չի երաշխավորում նրա դրական ուղղվածությունը: Սուտ-միֆը իրեն դրսևորում է ոչ թե այսօրվա մասսայական տրամադրվածությամբ, այլ   հենց նրանով, որ չի համապատասխանում նախաձևին:
Որոշ հետազոտողներ համոզված են, որ միֆը քաղաքականության մեջ դա ինչ որ մի բան է, որը վերջնականորեն նախաձևական է, և այդ իսկ պատճառով էլ ենթակա չէ մոնիպուլյացիայի, այսինքն զրկված է գործիք լինելու որակներից: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն տեսնել, որ մեր ենթակայության տակ չգտնվող միֆերը ազդեցություն ունեն մեզ վրա, և կարող ենք բացատրել դրական գործընթացները` ուսումնասիրելով, թե ինչպես են այս միֆերը վերափոխում մեր ցանկությունը:
Այլ տեսանկյունից, քաղաքական միֆի հիմնական բնորոշումներն են` նախաձևի վրա հիմնվելը և որոշակի տեխնոլոգիական արհեստականությունը: Այսինքն, քաղաքական միֆը ինքնակամորեն ծագում է մարդու բնությունից, և միաժամանակ, ստեղծվում է նրա կողմից արհեստականորեն: Այստեղ չկա ոչ ձևավորման բնական մեխանիզմներ, ոչ էլ գիտակցական մեխանիզմներ: Կարելի է ասել, որ քաղաքական միֆը հանդիսանում է քաղաքական նպատակների համար նախատեսված որոշակի մշակույթային միֆի հարմարեցում: Նրա հիմքում միշտ ընկած են որոշակի արհեստական կոնցեպցիաներ:
Այսպիսով կարելի է ասել որ`
1. միֆը դա ` հորինվածք կամ ֆունկցիա, կամ ֆանտաստիկ հորինվածք չէ, այլ գիտակցության և բնության անհրաժեշտ կտեգորիա է;
2. միֆը իդեալական կյանք չէ, այլ շոշափելի և ստեղծագործ առարկայական իրականություն է;
3. միֆը գիտական կառուցում չէ, այլ կենդանի սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերությունն է, իր ճշմարտացիությամբ, օրինականությամբ և կառուցվածքով;
4. միֆը մետաֆիզիկական կառուցում չէ, այլ իրականություն է, որը առաջացել է սովորական երևոիյթների ընթացք է;
5. միֆը այլաբանություն կամ սխեմա չէ, այլ սիմվոլ է, որը իր մեջ կարող ե ներառել այլաբանություն կամ սխեմա:
6. և վերջապես միֆը պոետիկական ստեղծագործություն չէ:
Իսկ եթե մենք խոսում ենք քաղաքական միֆի մասին, ապա այստեղ ճշմարիտ են նաև հակառակ ֆորմուլաները, որտեղ դրսևորվում է միֆ ստեղծողը, որը ունակ է հորինելու, գիտական կառուցումի, այլաբանության և սխեմայի օգնությամբ սիմվոլների ձևավորման, միֆի պոետիկական ստեղծման և այլն:
Այսպիսով քաղաքական միֆը, որոշակի իմաստով,  ծագումով հանդիսանում է նախաձևի հակապատկերը: Բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ քաղաքական միֆի ամբողջ “հակամիֆական” կողմը թաքցված է միֆ ստեղծողի կողմից և միֆը օգտագործողի համար այն գոյություն չունի:
Մաղաքական միֆը, ինչպես նաև նախաձևական միֆը, բնութագրվում են որոշակի կոմպոնենտներով` աշխարահայացով, ժամանակակետով, որը կապված է ազգային պատմության և կուլտուրայի հոսքերի հետ, ապա•այի պատկերացմամբ և այլն:
Եթե նախաձևական միֆի խնդիրը կայանում էր նրանում ,որպեսզի ցանկացած սոցիալական գործողություն ստեղծի աշխարհի կոսմոգեն մոդելը, ապա քաղաքական միֆի կուլտուրային խնդիրը կայանում է աշխարհի սոցիալական պատկերի վերականգնման մեջ, որը ավերվել է սոցիալական կատակլիզմի ժամանակ:
Քաղաքական միֆի ևս մեկ տեսակետ է այն , որ նա համընդհանուր ճգնաժամային իրավիճակի ժամանակ իրականության կազմավորում է, այսինքն այն իրավիճակի , որի ժամանակ աշխարհի պատկերը հնարավոր չէ վերականգնել և յուրացնել որպես  ամբողջականություն:  Այն բաժանվում է հատվածների, որոնք միանում են միֆոլոգիական կապերով: Եվ միայն հետագայում միֆոլոգիական կոնստրուկցիաները “մեծանում” են ռացիոնալ պատկերացումներով, կոնցեպցիաներով, իրավական և քաղաքական հայեցակետերով:
Եվ այնուամենայնիվ, քաղաքական միֆի պարզեցման հետ մեկ տեղ նրա հիմքում ընկած է կոնցեպցիան: Քաղաքական միֆը ինքն իրեն չի ծնվում, այլապես այն չէր մտնի քաղաքականության մրցակցային դաշտ:
Կասսիրերը նշում է, որ քաղաքակիրթ մարդը` չնայած նրան, որ մխրճված է միֆի մեջ, ինչպես և հնագույն ժամանակների մարդը, այնուամենայնիվ, լիովին չի կարող հրաժարվել ռացիոնալ  պահանջներից: Իր հավատքի համար նա փնտրում է ինչ-որ կտրված հիմքեր: Համապատասխան թեօրեթիկ ձևակերպումը կարող է լինել բավականին բարդ, չնայած որ հանդեցնում է այդ նույն հոգեկան հուզմունքներին: Հենց այստեղ էլ մենք հանդիպում ենք միֆի և քաղաքական միֆի տարբերությանը: Քաղաքական միֆի մեջ կա, և չի կարող չլինել ռացիոնալ տակդիր:  
Ժամանակի միֆոլոգիական մոդելը նույնպես սպեցիֆիկ է. ապագան ընդհանրապես գոյություն չունի կամ հավասարեցվում է անցյալի հետ: Քաղաքական միֆում ժամանակի մոդելը նույնպես սահմանափակվում է մեկ կամ մի քանի իրադարձություններով, որոնք արժեքավոր են միայն  իրենց սիմվոլային կապիտալով: Նրանում, ինչպես նաև նախաձևական միֆում, գլխավորապես գոյություն ունի երկարատև անցյալ: Ներկան պարզեցված է և դատարկված է:  
Քաղաքական միֆը առաջ է քաշում որոշակի միտք-ճշմարտություն, որը ընկած է աշխարհի պատկերի հիմքում: Սակայն ինքը` “աշխարհի պատկերը” կառուցվում է որպես ապագայի կերպար: Համապատասխանաբար, գոյություն ունի պատմության որոշակի սկզբնակետ, որը հիմք է հանդիսանում քաղաքական միֆի կառուցման համար:
Քաղաքական միֆի մեկ այլ հատկանիշ է անավարտությունը: Փաստորեն հնարավոր չէ գտնել վերջնականորեն ձևակերպված քաղաքական միֆ: Նա մշտապես գտնում է կառուցման վիճակի մեջ` անցնելով իր զարգացման մի քանի փուլեր:
Ժամանակակից միֆի յուրահատկությունը կայանում է նրա կարճատևության մեջ: Համաշխարհային կրոնները ծնում են միֆեր, որոնք գործում են հազարամյակներ: Այն ժամանակակից քաղաքական միֆերը, որոնք բացառում են կրոնի վրա հիմնվելը, դառնում են սահմանափակ:
Քաղաքականության մեջ միֆի օգտագործման ևս մեկ միջոց է հաղորդակցման համակարգի ստեղծումը, ինֆորմացիոն պիրամիդայի ստեղծումը, որտեղ հասարակության վերնախավը ավելի ինֆորմացված է և կապի մեջ է հասարակության հիմնական մասսայի հետ:
Վերնախավը տիրապետում է միֆին ավելի ճյուղավորված վիճակով, իսկ հանդիսատեսին ժամանակ առ ժամանակ առաջարկում է միայն անցնել այն միջանցքներով, որոնք լավագույններին թույլ են տալիս աստիճանաբար բարձրանալ վեր` միֆը հասկանալու համար:
Այստեղ գրավում է խորը ինտելեկտուալ սովորույթների մեջ ներգրավված լիները, որը ներկայացնում է միֆի բարդ կառուցվածքը: Նմանօրինակ իերարխիաներ են հանդիսանում կրոնական կազմակերպությունները, հատուկ ծառայությունները, գաղտնի հասարակությունները և այլն:
Քաղաքական միֆի տարալուծումը տեղի է ունենում քաոսային ուժերի ներխուժման արդյունքում, որոնք դադարում են էկրանավորվել ազգային կրոնի կողմից, ինչը իշխանավոր շրջանակներին տալիս է սոցիալական կուլտուրայի լեգիտիմության յուրօրինակ ձև:  Առանց ճիշտ-ճշմարտացիություն սիմվոլիկ իդեալի, իշխանությունը բաց է ուժային հավասարակշռության ցանկացած տատանման առջև:
Քաղաքական միֆը միշտ ամբողջական է և միշ ունի թույլ տեղեր, քանի դեռ չի հասել կատարյալ միֆի: Քաղաքական միֆի  “գրել վերջացնելու” խնդիրը կապված է նրա հետ, որ միաժամանակ հնարավոր չէ պահպանել նրա և ռեալիստական և միֆային կողմերը: Կամ չկան միֆային վիճակներ, կամ չկա որոշակի կոնցեպցիա, կամ նրանք չեն հանդիպում իրար մեջ: Արդյունքում միֆառիտուալային խմբակցությունները վերանում են կամ նախաձևի բացակայությունից, կամ էլ արդիականության հետ կապի բացակայությունից: Հետևաբար, քաղաքական միֆի կենդանի մնալու համարնանհրաժեշտ է միֆային ստեղծագործ գործունեություն, որը հենց ինքը քաղաքականությունն է:
Այսպիսի հնարավորության մասին գրել է Է. Կասսիրերը “Պետության Միֆը” գրքում. նա գրում էր, որ “Նոր քաղաքական միֆերը ` դրանք շատ հմուտ և փորձառու մարդկանց կողմից արհեստականորեն հավաքված իրերն են”: Մեր մեծագույն տեխնոլոգիական դարաշրջանին` 20-րդ դարի ուսերին էր ընկած  զարգացնել միֆի նոր տեխնիկա:  Սրանից հետո նույն հաջողությամբ և նույն ձևով կարելի է հավաքել միֆը, ինչպես որ ժամանակակից զենքը: Սրանում կայանում է մի նոր և սկզբունքնորեն կարևոր հանգամանք:
Այսպիսով քաղաքական միֆերը տարբերվում են նրանով, որ բարդ երևույթները բացատրում են շատ պարզությամբ, և նրանք միշտ կենտրոնացած են կոնկրետ անհատների և խմբերի վրա:
Քաղաքական միֆերը առաջանում են այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են տեղի ունեցող քաղաքական երևույթները բացատրել` ելնելով իրենց անձնական, հետևաբար սահմանափակ կյանքի փորձից, չունենալով անգամ բավական ինֆորմացիա և չտիրապետելով թեորեթիկական անալիզի հմտություններին:
 աղբյուրը` այստեղ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 մեկնաբանություն:

Post a Comment