Breaking News
Loading...

Friday, March 7, 2014

Հայրենասիրական երգերի հավաքածու / մաս 2/


ՄՈՆԹԵԻ ԵՐԳԸ
Օտար երկրում ես ծնվել իմ ընկեր,
Օտար արևն է գուրգուրել քեզի,
Արյան քո կանչը Արցախն է բերել,
Արցախի համար քո կյանքն ես տվել։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար անմնաց:

Զենքի ընկերներ Մոսին ու Աբոն,
Դաշնակ Մերուժան, Անվեհեր Մավոն,
Մարտունին եղավ քաջերի տունը,
Քո ֆիդայինների արծվաբույնը։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար անմնաց:

Ընկեր Հարոյան՝պարոն գնդապետ,
Երբ որ լսել ես Ավոն է սպանվել,
Տխուր ու տրտում դու շատ ես լացել,
Արյան վշտերից շատ ես տառապել,
Անդրանիկ փաշան կօգներ Գևորգին,
Ընկեր Հարոյանն էլ մեր քաջ Ավոին։

Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,
Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,
Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,
Հոգուդ երազը անկատար մնաց:
Երգը լսելուհամար սեղմեք այստեղ

ԿՈՎԿԱՍԻ ՔԱՋԵՐ
Կովկասի քաջեր,գնանք ՄՈւշ-Սասուն,
Մեր քույր-եղբայրներ,մեզ են սպասում
Անդրանիկը քաջ յուր ընկերներով,
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
կրկ.
Անդրանիկը քաջ յուր ընկերներով,
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
Կովկասի քաջեր խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Արազի շուրջը ֆիդայիք ութսուն
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ-Սասուն:
կրկ.
Արազի շուրջը ֆիդայիք ութսուն
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ-Սասուն:
Կովկասի քաջեր,առյուծի ձագեր,
Հեծեք ձեր ձիեր,կապեք ձեր զենքեր,
Օրհնյալ տիկիններ,հայոց օրիորդներ,
Ծախեք ձեր զարդեր,գնեք փամփուշտներ:
կրկ.
Օրհնյալ տիկիններ,հայոց օրիորդներ,
Ծախեք ձեր զարդեր,գնեք փամփուշտներ:
Մոտ է գարունը շուտով կբացվի,
Հայոց քաջի ձայնը նորեն կլսվի
Անդրանիկը քաջ կանգնել է առաջ,
Խավարին ընդդեմ,կուզե պատերազմ:
կրկ
Անդրանիկը քաջ կանգնել է առաջ,
Խավարին ընդդեմ,կուզե պատերազմ:
Սուլթան սարսափած,ճարը կտրված,
1000 ոսկի է գլխին խոստացված:
կրկ
Սուլթան սարսափած,ճարը կտրված,
1000 ոսկի է գլխին խոստացված:
Երգը լսելու համար սեղմեք այստեղ
ԱՐՅՈՒՆՈՏ ԴՐՈՇ
Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան
Ծածանեց ընդդէմ բռնակալութեան,
Յոյսով լեցուեցաւ սիրտը հայութեան,
Երկիւղը պատեց կայսեր Օսմանեան։
Մեծ մարդասպանը սաստիկ զայրացաւ,
Հայեր ջնջելու հրաման տուաւ՝
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չխանգարուի իր ազատութիւն։
Բայց զէնք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Ջան ֆետայիներ, առիւծի նման:
Կռիւ կը մղէր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց Օսմանեան զօրքին։
Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք Կեցցէ՜ Հայաստան,
Կեցցէ Հայաստան եւ ազատութիւն,
Հայրենեաց պաշտպան վեհ Դաշնակցութիւն։
Դաշնակցութիւնը յաղթեց սուլթանին,
Նո՜ր արեւ, նո՜ր կեանք պարգեւեց հային։
Չըմնանք հայե՜ր, օտար լուծի տակ,
Հերիք է հայուն այսքան համբերել,
Թո՜ղ չծաղրէ մեզ անգութ թշնամին,
Մինչեւ որ հասնինք մեր նպատակին,
Սիրենք միութիւն, չանենք վատութիւն,
Մի՜շտ բարձր պահենք հայութեանն անուն։
Երգը լսելու համար սեղմեք այստեղ

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ
Անտարբեր մի եղիր հայ ազգի համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,
Շրջիր հայկական զորքերի առաջ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:
Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,
Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,
Փրկարար բազուկդ շարժիր վերստին,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:
Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քաջ սպարապետ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:
Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:
Երգը լսելու համար սեղմեք այստեղ:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:
Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

 Երգը լսելու համար սեղմեք այստեղ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 մեկնաբանություն:

Post a Comment