Breaking News
Loading...

Friday, March 7, 2014

Հայրենասիրական երգերի հավաքածու / մաս1 /


ԳԵՏԱՇԵՆ
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
 
Արծիվների բույն ես, չքնաղ Գետաշե՛ն,

Բարբարոս ցեղերին անդադար սանձող

Դու քաջերի օրրան, իմ քա՛ջ Գետաշեն:

Բարբարոս ցեղերին անդադար սանձող

Դու քաջերի օրրան, իմ քա՛ջ Գետաշեն:
(ԿՐԿՆԵՐԳ)

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
 
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:

Հոգիդ հայկական շեներ են լքված,

Դու կա՛ս ու կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:
Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշեն,

Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
 
Ամեն մի կինը` մի ֆիդայի տնաշեն,
 
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն:

Ամեն մի կինը` մի ֆիդայի տնաշեն,
 
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն:
(ԿՐԿՆԵՐԳ)

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
 
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:

Հոգիդ հայկական շեներ են լքված

Դու կա՛ս ու կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:
Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
 
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,

Մայր Հայաստանին պիտի միանաս

Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն:

Մայր Հայաստանին պիտի միանաս

Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն:
(ԿՐԿՆԵՐԳ)

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
 
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:

Հոգիդ հայկական շեներ են լքված

Դու կա՛ս ու կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն: (3x)
ԶԱՐԹԻՐ ԼԱՈ
Խուժան ասքյար, զորք է ժողվել,
Եկել Մշո դաշտն է պատել,
Սուլթան կուզե ջնջիլ մեզի,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

Ինչ անիծեմ շուն ասքյարին,
Որ սպանեց, ջոջ Աբոյին,
Մեր հույս թողեց, օրորոցին,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

Խեղճ Մշեցին, մեռավ լալով,
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ թուրքին, խարջը(ջարդը) տալով,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

ԱՐևՆ ԵԼԱՎ ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐ
Արևն ելավ, Զեյթունցիներ,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ,
Ինչու՞, ինչու՞ գլուխ ծռենք,
Բռնավորին մեր վիզ պարզած։

Զեյթունցի ենք, մեր սփոփանք,
Էն պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան,
Էն խաղալիք մեր հավիտյան։

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստել ենք,
Ինչու՞ այժմեն մենք չստիպենք,
Մեզ գերողին կրելու զայն։

Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
Թող չտեսնե ըստրկություն,
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն։
Երգը լսելու համար սեղմեք այստեղ

 ԵԼԵՔ ՀԱՅԵՐ ՊԱՅՔԱՐԻ
Ելեք Հայեր,ելեք հայեր պայքարի,
Ելեք ,որ մեր գոյություն չխավարի,
Եվ Հայաստան ամուր բռնիր Արցախին,
Որ թուրք ցեղը չմոռթի քո զավակին:?
կրկ.
Եվ Հայաստան ամուր բռնիր Արցախին,
Որ թուրք ցեղը չմոռթի քո զավակին:
Գողանում են մեր պատմություն ,մշակույթ,
Ուզում են հավետ ջնջել հայ ժողովուրդ,
Դե չփրկենք մենք Արցախին,մենք չգանք,
Տեր լինելն ու չլինելն ցույց պիտի տանք:
կրկ.
Դե չփրկենք մենք Արցախին,մենք չգանք,
Տեր լինելն ու չլինելն ցույց պիտի տանք:
Չվախենաք,չվախենաք դու քաջեր,
Անդրանիկի,քաջ Սերոբի հետնորդներ,
Էսօր Արցախ,վաղն էլ Վանը պիտ առնենք,
Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն:
կրկ.
Էսօր Արցախ,վաղն էլ Վանը պիտ առնենք,
Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն:
Երգը լսելու համար սեղմեք այստեղ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 մեկնաբանություն:

Post a Comment