Breaking News
Loading...

Sunday, September 1, 2013

Տիգրան Սարգսյան.Սպասվում է մեծ արտագաղթ

Հալեպից սպասվում է մեծ արտագաղթ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Արցախի Պետական Համալսարանի պրֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպման ժամանակ: 
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:  
«Այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաեւ իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,- նշել է վարչապետը:

0 մեկնաբանություն:

Post a Comment