Օգոստոսի 29-ին կայացավ ազատամարտիկների հերթական հանրահավաքը: Aravot.am-ը զրուցել է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի մարտիկ Էդվարդ Ներսիսյանի հետ:
Կոնկրետ մեկ բան կա՞, որ բոլոր ազատամարտիկները պահանջում են:
-Ամբողջ ֆիդայությունը հիմա ես ինչը որ շեշտում եմ, դա են ուզում: Մենք 20 տարի առաջ պայքարել ենք թուրքի դեմ, բայց հիմա մենք պայքարում ենք մեր անկախ Հայաստանում մաքրությունը պաշտպանելու համար: Արտագաղթի դեմ ենք պայքարում, պայքարում ենք գենդերային օրենքների դեմ ենք պայքարում, ամեն սխալ հասկացողության դեմ, պայքարում ենք, որ հայը ապրի իր հայրենիքում…որ ամեն մեկն ունենա իր արժանապատիվ տեղը, հանգիստ հոգով նայի իր երեխաների աչքերին ու անտեսված չլինի: Այ դրա համար ենք պայքարում:
-Թոշակների համար հիմա բողոքու՞մ եք:
-Երևակայեք էդ թոշակների հարցը այսօր էդքան մեզ չի հետաքրքրում, ինչքան որ հետաքրքրում է մեզ մեր պատիվը, մեր հարգանքը, ժողովրդի վիճակը, ժողովրդի հարգանքը: Իսկ երբ ժողովուրդը ստիպված արտագաղթում է, ես այդտեղ ոչ հարգանք եմ նկատում, ոչ էլ պատվի մասին կարող է խոսք լինել: Իշխանությունները եթե հարգեն ժողովրդին, նրանք էլ կհարգեն իրենց իշխանությանը: Բայց երբ իշխանությունը շատ բացասական է ընդունում ժողովրդի տենդենցները, որ կատարվում են ու չի ուզում նկատած լինի, դա շատ բացասական ազդեցություն է ունենում ամբողջ ազգի համար, և բացի այդ իրենց պատիվն էլ է այդտեղ շոշափվում:
-Դուք ֆիդայի՞ եք:
-Այո, սովորական հայկական ֆիդայի: Ֆիդայիները «ամենամաքուր, ընտրյալ տղերքն են հայ ազգի մեջի: Սարգսյան Վազգենը մեզ երկու բառով դա արտահայտում էր` ասում էր ֆիդայությունը դա ազգի սերուցքն է: Մեծ հարգանքով եմ հիշում նրան, երբեք չենք մոռանա նրա արածները: Համենայնդեպս այսօր առանց նրա մենք դուրս ենք եկել պայքարի, մենք կպայքարենք բոլոր ուժերի դեմ, որոնք հակադարձ կլինեն մեր հայ ժողովրդի համար:
-Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչ եք կարծում ի՞նչպիսին իրավիճակ կլիներ:
-Որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իմ կարծիքով այսպիսի խեղկատակություններ չէին լինի, ներքին օղակները շատ սանձարձակ են գործում: Այս մարդիկ, որ հավաքվել են, բոլորն էլ պատիվ են ուզում` ուզում են իրենց երկրի մեջ արժանավայել ապրեն: Ու մենք կպայքարենք մինչև վերջ:
Հարացազրույցն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում
0 մեկնաբանություն:
Post a Comment