Breaking News
Loading...

Monday, September 2, 2013

RED EAGLES-Ի ԿՈՉԸ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻՆ

Ինչպես գիտենք սեպտեմբերի 10-ին “Հրազդան” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
Հավաքվում ենք ժամը 18:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտ: Երթը կսկսվի ժամը 18:15 -ին:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի և այլ ատրիբուտիկայի առկայությունը ցանկալի է, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Բոլոր նրանք, ովքեր ուզում են մեր թիմին երկրպագել մեր ֆան ակումբի հետ մեր սեկցիայից, տոմս ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 095 665665:

0 մեկնաբանություն:

Post a Comment