Breaking News
Loading...

Monday, September 2, 2013

Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին


Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում լրագրողները, բլոգերները, ակտիվիստները և անկախ մտածելակերպ ունեցող այլ մարդիկ շարունակում են ենթարկվել ազատ արտահայտվելու լուրջ սահմանափակումների: Այս մասին նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներով այսօր հայտարարել է Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Ընդգծելով, տվյալ կատեգորիայի անձանց ձերբակալման փաստերը՝ Մուժնիեքսը հայտարարել է, որ կատարելապես ակնհայտ է, որ նրանք չպետք է գտնվեն բանտում. «Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինի բոլոր մարդկանց ազատ արձակելը, որոնք կալանքի տակ են հայտնվել իրենց կարծիքն արտահայտելու պատճառով: Դա պետք է ուղեկցվի դատավարությունների անկախության ու անկողմնակալության մեծացմամբ: Դրան զուգահեռ իշխանությունները պետք է վերջապես բարեփոխեն զրպարտանքի մասին օրենսդրությունը և դրա համար սահմանեն համաչափ տուգանքներ, ոչ թե ազատազրկում: Ինձ հատկապես մտահոգում են հասարակական կազմակերպությունների գրանցման հետ կապված խնդիրները»:
  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/05/27/230221.html 

0 մեկնաբանություն:

Post a Comment