Ճակատագիրը մեզ օժտել էր հույսով:
Անսպառ հույսը մեզ հավատ պարգևեց,հավատը`հաղթանակ…
Հազար ինը հարյուր
ութսունութ թվականնն էր:Քսան տարեկան,կյանքով լի մի պատանի էի`իրավաբանության
ֆակուլտետի ուսանող: Դեկտեմբերի սկիզբն էր: Սովորականի նման էր սկսել դեկտեմբերի յոթը…
Ուժեղ ցնցվեց համալսարանի մեր մասնաշենքը: Մենք շտապ դուրս եկանք այնտեղից: Զոհեր
չունեցանք,բայց վիրավորներ կային: Իսկ այն,ինչ կատարվեց իմ հայրենի
քաղաքում,անընկալելի է ցանկացած բանական արարածի համար:
Երբ Երևանում դադարեցին ցնցումները,երկու
ընկերներիս հետ ուղևորվեցի հայրենի քաղաք: Սպիտակից ստացած լուրերն ու մեր
կանխազգացումները մեզ նախապատրաստում էին ամենավատին,բայց մեր տեսածն ամենավատից
էլ սոսկալի էր: Քաղաքն ավերված էր,մարդիկ`փլատակների տակ: Այդպես էլ չհաջողվեց
կենդանի գտնել հարազատներիցս և ոչ մեկին: Շատերին դուրս բերեցին փլատակների
տակից,ու նրանց մեջ գտնվեց միայն մորս դիակը:Չեմ ցանկանում շատ մանրամասներ
պատմել,ցավս նորից է թարմանում: Ու ոչ ոք այլևս չգտնվեց մեր հարազատներից,ու մենք
մնացինք երեքով այս մեծ ու դաժան աշխարհում:
Չունեինք ապրելու տեղ,չունեինք
հարազատներ,պարզապես գոյատևում էինք:Թվում էր,թե կործանված է ամեն ինչ: Շուրջ մեկ
տարի ապրեցինք այսպես,եթե դա կարելի է ապրել համարել: Բայց շուտով վառվեց այն
հույսը,որ մեզ լույս տվեց առաջ շարժվելու ու պայքարելու համար.դա հայրենիքն էր:
Մի քանի ամիս անց արդեն կամավորական ջոկատի անդամներ դարձանք ես,Արամն ու Տիգրանը:
Առաջին ամիսները խաղաղ էին անցնում,միայն թեթև կրակոցներ էին լսվում հակառակորդի
կողմից: Արամն ու Տիգրանը ցուցաբերած քաջության համար ջոկի հրամանատարներ դարձան:
Կռվեցինք շուրջ մեկ տարի:
Եկավ հայ ժողովրդի ամենաբաղձալի օրերից
մեկը` հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի սեպտեմբերի քսանմեկը: Մեզ լուրեր
հասան,որ Հայաստանը հռչակել է իր անկախությունը: Աննկարագրելի ցնծություն էր
տիրում սահմանում, մեր նպատակն ավելի վեհ ու հստակ էր դարձել: Պարտավոր էինք գնալ
մինչև վերջ ու ազատություն պարգևել նաև մեր սուրբ եղբորը`Արցախին:
Դաժան կռիվը դեռ երկար
շարունակվեց:Սարսափելի մի կանխազգացում ասես պատրաստում էր ինձ ճակատագրի հերթական
հարվածին: Ա՜խ,այդ չարաբաստիկ օրը:
Կրկին միասին էինք երեք ընկերներով,մեր ջոկը պատրաստվում էր ազատագրել Կրկժանը:
Դաժան կռվից ու բազմաթիվ զոհեր տալուց հետո հազար ինը հարյուր իննսուներկուսի
փետրվարին ազատագրեցինք արվարձանը: Ես ու Տիգրանն իրար մոտ էինէ կանգնած,Արամը
ցանկացավ առաջ գալ,որ փրկի մեջ: Եվ այդ պահին,ա՜խ,մի ադրբեջանցի հեռվից կրակեց իմ ուղղությամբ: Արամը
նետվեց գնդակի դիմաց… ուղիղ ՍՐՏԻՆ: Գնդակն իմ սրտին չդիպավ,բայց սրտիս դաջվեցին
Արամի վերջին խոսքերը. «Տղե'րք,մորս
կասեք,որ էլ չի ամաչի ինձ համար: Ասում էր`փնթի եմ,բայց տեսեք`շորերս մաքուր
են,մաքուր սրտով եմ մեռնում»: Խեղճը մոռացել էր,որ մայրը չկա: Թաղեցինք հենց այն վայրում,որտեղ ընկավ ընկերս: Վերքս շատ խորն էր,ու իմ միակ մխիթարողը Տիգրանն էր:
Շարունակվում էր կռիվը,ուր երկու տարբերակ կար`մեռնել կամ գնալ մինչև վերջ: Առաջ շարժվեցինք,գրավեցինք Խոջալուի կրակակետն ու անցանք ամենասուրբ գործին`Շուշիի ազատագրմանը: Մայիսի ութին եկավ հաղթական պահը: Մտանք Շուշի ու մինչ երեկո գրավեցինք բոլոր թաղամասերը:
Ցնծագին երգերով վայելում էինք հաղթանակը,բայց ճակատագիրը կրկին թույլ չտվեց ինձ վայելել ուրախությունս: Չգիտեմ ինչպես պպատահեց,որ Շուշիում թշնամու թողած միակ նռնակը բաժին հասավ հենց ինձ ու Տիգրանին…
Ահռելի պայթյունի ձայն լսվեց,ու կորցրի գիտակցությունս: Աչքերս բացեցի ու տեսա Տիգրանիս վերջին ժպիտը…Ասաց. «Հա'յկ,մեռնում եմ,բայց սերս ու հոգիս քեզ եմ տալիս,իմ ու Արամի տեղն էլ կապրես»:Ու կրկին կորցրի գիտակցությունս`այս անգամ զարթնելով հիվանդանոցում:Ու երբ ի մի բերեցի կատարվածը,սկսեցի ինքս ինձ խոսել. «Մենք հաղթեցինք ու ազատեցինք մեր սիրուն ու հպարտությանը,բայց ազատեցինք քաջ հայորդիների կյանքի գնով,Արամիս ու Տիգրանիս կյանքի»…
Մենք հիմա ազատ ու անկախ երկրում ենք ապրում: Այն երկրում,որ դեռ երկար պիտի աճի ու զորանա`աշխարհին ցույց տալով դարեր շարունակ մաքառած հայի զորությունը: Ապրում ենք այնպիսի հողում,որտեղ ամեն մի քար կրում է ժողովրդիս հերոս որդիների սուրբ արյունը: Աղջի'կս,մի'շտ հիշիր,որ հիմա ես ու դու ապրում ենք մեր երկրում,դա ոչ իմ շնորհքն է,ոչ էլ իրենց գլուխը գովող փուչ անձանց: Դա Արամի ու Տիկոյի շնորհիվ է,հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ տղերքի: Իրենց շնորհիվ է,մենք նրանց փոխարեն ենք ապրում,- ահա և վերջին բառերը,որ նա ասաց ինձ: Դրանից հետո պատերազմի հաշմանդամ գեներալը գլուխը կախեց ու սկսեց հեկեկալ…
Ես լուռ հեռացա`տետրումս գրելով միայն մեկ նախադասություն. «Հպարտ եմ,որ սիրում եմ,և սերս ՀԱՅՐԵՆԻՔ անունն է կրում…»:
Հեղինակ`Էլինա Գեղամյան
bravo shaaaaaaaaaat lavner,huzveci ankexc
ReplyDeletemer Elinan shat lav a grum :)
Delete