Breaking News
Loading...
Showing posts with label ՊՆՀԴ. Show all posts
Showing posts with label ՊՆՀԴ. Show all posts

Sunday, August 25, 2013

ՈՉ ՄԻ ՍԱԴՐԱՆՔ ՉԻ ՀԱՍՆԻ ՆՊԱՏԱԿԻՆ...



Մեր գործընկերների առաջին ու ոչ վերջին հաղթանակը
Վերջերս համացանցը ողողված է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին նյութերով ու նրա <<բացառիկ>> հարցազրույցներով: Ադրբեջանական քարոզչամեքենան նախագահական ընտրությունների շեմին կրկին ներդրել է բոլոր ուժերը իշխող վարչակազմի մարտունակությունը ցուցադրելու և հակառակորդ պետությանը նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելու համար: Այնինչ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե դրանք ինչ ձևով ձեռք բերված և ինչ նպատակ ունեցող հարցազրույցներ և ինչ խոստովանություններ են: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ օգուտ քաղել իր ձեռքն ընկած ռազմագերու անպաշտպան վիճակից: Այդ երկրի ղեկավարությունը ձգտում է քամահրանք առաջացնել Հայաստանի հանրապետության ու մեր զինված ուժերի նկատմամբ` առավելագույնս վարկաբեկելով մեզ համաշխարհային հանրության աչքում: Բայց դա նրանց երբեք չի հաջողվի, քանի որ գործում են խիստ ապաշնորհ, անկարող զսպելու իրենց անմարդկային
մղումները` մոռանալով, որ հայն ու Հայաստան պետությունը ամեն ինչ կանեն իրենց` ծանր դրության մեջ ընկած հայրենակցին օգնելու համար: Միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա արհեստական, անգամ չշահագրգռված դիտողին վստահություն չներշնչող <<հարցազրույցների>> միջոցով ծաղրի ու պարսավանքի ենթարկել մեր հաղթանակած բանակի զինվորներին: Այն դեպքում, երբ հակառակորդը գործում է միայն ճղճիմ մեթոդներով, շարունակ խախտում է հրադադարը, դիպուկահարների միջոցով սպանություններ կատարում, կազմակերպում դիվերսիոն գործողություններ: Նրանք ստանում են ու կստանան իրենց արժանի պատասխանը թե կռվի դաշտում, թե տեղեկատվական պատերազմի շրջանակներում: Ի դեպ, եթե այսքան ցավալի չլիներ այս թեմայով տեսանյութերի գոյությունն ու դիտումը, եթե չմտահոգվեի ոչ գիտակից զանգվածի սխալ ընկալման ու մեկնաբանությունների համար, կառաջարկեի անգամ կիրառել դրանք` որպես ռազմագերիներին ստիպողաբար իրենց քարոզչության համար օգտագործելու ակնհայտ օրինակ և ապացույց:
Ցավով ուզում ենք անդրադառնալ նաև <<շփման գծում>> հրադադարի ռեժիմի խախտման 23.08.2013թ առավոտյան տեղի ունեցած հերթական դեպքին ու հայտնել մեր խորը ցավակցությունն ու աջակցությունը տուժողների ընտանիքներին:
     ՊՀՆԴ խմբի անդամները հետևողականորեն հեռացնում են հայ գերևարված զինծառայողի հարցազրույցները համացանցից, դրանց յուրաքանչյուր դիտմամբ նրա բազմակի ստորացումը և ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը թույլ չտալու համար: Երեկ ուշ երեկոյան եղավ առաջին արդյունքը` (տես այստեղ)

Saturday, August 24, 2013

Ո´Չ Armenia.az կայքի like-երին.

Ո´Չ Armenia.az կայքի Like-երին.... Հարգելի’ հայրենակիցներ, խնդրում և պահանջում ենք` գտեք այն մարդկանց ձեր ընկերների մեջ, ովքեր like  են սեղմել facebook.com  կայքում գործող Armenia.az կայքի կողմից շահագործվող  Armenia.az էջին: Այդ Like-երով նպաստում են ապահայկական քարոզչությանը, բացահայտ կեղծիքին, կայքի հեղինակների ու խմբագիրների լկտի պահվածքին: Նրանց խոսքերով, իրենք ներկայացնում են Ադրբեջանում տեղի ունեցածը հայերեն, բայց սա բացահայտ սուտ է: Նրանք ցավալի նամակագրական կապեր են ներկայացնում , իբր հայ և ադրբեջանցի համագյուղացիներ միմյանց նամակներ են գրել և գտել են իրենց Armenia.az էջի միջոցով: Բայց սա սուտ է, նրանք փորձում են հոգեբանորեն ազդել հայերի հոգեբանության վրա, փորձում են աղվեսի լեզվով քաշել և իրենց ծուղակը գցել մեր համերկրացիներին: Ուստի խնդրում ենք, որպես Ազատատենչ հայեր խմբի անդամներ, որպես մի խումբ հայրենասերներ, like մի սեղմեք այդ էջին, մի նպաստեք նրանց ստի, ապատեղեկատվության և ապահայկական քարոզչության տարածմանը: