Breaking News
Loading...

Tuesday, July 1, 2014

ՀՐԱՏԱՊ ! ! ! Ադրբեջանցի դիվերսանտները ընկել են հայերի շրջափակման մեջ


Այսօր՝ հուլիսի 1-ին կեսօրից հետո  Տավուշի մարզում՝ Մեհրաբի շրջանում (նախկին Շամշադին) թշնամու  կողմից դարձյալ  դիվերսիոն գործողություններ են իրականացվել, սակայն  ընկել են շրջափակման մեջ:
Այս մասին տեղեկությունները հաստատում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն ՀովհաննիսյանըԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Եվ որ հայկական  կողմից զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմը կարողացել է կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչի հետ է կապված ադրբեջանական կողմի այս աստիճան ակտիվացումը, որ անգամ օրը ցերեկով դիմում են դիվերսիոն գործողությունների, ՀՀ ՊՆ մամլո խոսնակը պատասխանեց, որ ավելի շատ ադրբեջանցիների գործողությունները պայմանավորված են արտաքին գործոններով:
«Ցանկանում են ազդել համաշխարհային հանրության վրա, տպավորություն ստեղծեն, թե եթե այս հարցը չլուծեն, տեսեք, թե ինչ կանեն…»:
ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը  գիշեր թե ցերեկ պատրաստ է կասեցնել ցանկացած դիվերսիոն փորձ:
Աղբյուր` www.galatv.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 մեկնաբանություն:

Post a Comment