Հաճախ մենք` հայերս, իրերը իրենց անուններով չենք կոչում, համարում ենք թուրքին թշնամի, խոսակցության մեջ օգտագործում ենք թուրք բառը, որպես վիրավորանք, փնովում ենք նրանց՝ չնկատելով իրական թշնամուն, որը մեծ մասամբ հայ է լինում: Չնայած դժվարանում եմ նրանց հայ կոչել: Ինչպես կասեր իմ ուսուցիչներից մեկը, թշնամին միշտ ներսից է լինում: Բոլորս էլ տեղյակ ենք բանակում կատարվող իրադարձությունների, ինքնասպանությունների մասին, որոնք կարծես ավանդույթ դարձած լինեն: Տեղյակ ենք նաև, որ այդ բնագավառում չունենք ոչ մի վերահսկող անձ և մոտակա տարիներին չենքել ունենա: Արդյունքում բանակը առանց թուրքի միջամտության կործանվում է և վախենամ կործանումը որոշ երկրների «կթփռոշացնի»: Ներկայացնեմ մի դրվագ, որով մի քանիսը կհանեն իրենց վարդագույն ակնոցները:
Պատմում է Մոնթեի ընկերներից մեկը․
Խառը ժամանակներ էին: Զենք զինամթերք չկար, մենք էլ խուճապահար էինք, պետք էր մի բան անել: Գնացինք ռադիոֆիզիկ-ակադեմիկոս Հերունու մոտ օգնություն ստանալու ակնկալիքով: Հերունին էլ հասարակ ռադիոֆիզիկ չէր է, հանճար էր, հանճար: Ամբողջ կյանքի ընթացքում գծագրել էր 10 ից ավելի զենք, սակայն դրանք այդպես էլ մնացել էին թղթի վրա… մտածեցինք կօգնի մեզ: Մտանք ներս, նստեցինք…բնականաբար լավ ընդունեց, սիրում եր մեզ: Ժամանակ չկորցնելու համար միանգամից անցանք բուն թեմային: Հայնտեցինք, որ զենք չունենք, ու մեզ իր օգնությունն է պետք: Հերունին մի պահ տխրեց, նայեց Մոնթեի աչքերի մեջ, ու ասաց` ավաղ չեմ կարող օգնել, կներեք։ Մոնթեն զարմանք կտրեց ապա հարցրեց՝ ինչու, լսվեց պատասխան՝ Դրսերում չեն թողնում:- Է,ըդոնք ապուշ են: - մերոնքել չեն թողնում: Մոնթեն վեր կացավ, մոտեցավ պատուհանին, գլուխը կախեց ու ասաց` - մերոնք ել ավելի ապուշ են … Շարունակեք թուրքին թշնամի անվանել, չնկատելով իրական թշնամուն, որը սովորաբար «վերևներում» է լինում… Թշնամին «վերևներում» է լինում:
Ռուբի Հովհաննիսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment