Breaking News
Loading...

Friday, August 23, 2013

Արմեն Սարգսյանը << Անկախության հռչակագրի>> մասին


Բոլորիս շնորհավորելով Անկախության հռչակագրի ընդուման կապակցությամբ` կցանանակամ, որ մեզանից յուրաքանչյուրն ապրի այն գիտակցությամբ, որ ամենայն հռչակագիր չպետք է մնա սոսկ որպես ՀՌՉԱԿՎԱԾ ԳԻՐ, այլ պետք է դառնա մեր ապրելակերպի ու պատասխանատու գործելակերպի ՁԵՌԱԳԻՐԸ: Ասել կուզեմ, որ անկախ հայրենիք ու պետականություն ունենալը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է, ինչը ենթադրում է ոչ միայն անկախության
 հռչակում, այլ պահպանում և դրա ընձեռած հնարավորությունների շնորհիվ առաջանցիկ զարգացում:
Այս համատեքստում բնավ չի կարելի համաձայնել այն մարդկանց հետ, ովքեր տառապելով Խորհրդային Միության դրական կողմերի կարոտախտով` մեր բացթողումները բացատրում են Անկախության փաստով: Անկախությունն ու անկախ պետականությունն իրավամբ բարձր արժեքներ են, այլ բան է, որ հաճախ չենք կարողանում արդյունավետորեն օգտվել այդ արժեքների ընձեռած հնարավորություններից: Իսկ դա նաև այն պատճառով, որ մենք հիմնականում փորձել ենք ԱԶԱՏԱԳՐՎԵԼ, բայց ոչ ԱԶԱՏՎԵԼ:

0 մեկնաբանություն:

Post a Comment