Իշխան Իվան Ռոմանի Թարխանովը (Իվան
Ռամազի Թարխանաշվիլի, Իվան Ռամազանի Թարխան-Մոուրավի, իշխան Թարխանով) (ծն.
03.06 1846թ., Թիֆլիս - 24.08.1908թ., Սանկտ-Պետերբուրգ) ռուսական բանակի
ռազմաբժշկական ծառայության գործիչ է, բժշկագիտության դոկտոր (1871թ.)
պրոֆեսոր (1877թ.), ակադեմիկոս (1882թ.), Փարիզի կենսաբանական ընկերության
թղթակից-անդամ: Սերում է Թարխանյանների հնագույն իշխանական տոհմից: 1869թ.
ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: 1869-1877 թթ-ին
եղել է նշանավոր ֆիզիոլոգ Ի. Սեչենովի օգնականը: 1869թ-ին առաջինը գիտական
աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների
փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծությամբ: 1871թ-ին Ի. Սեչենովի
ղեկավարությամբ պաշտպանել է <<Արյունաչզրկված և արյունազրկված
գորտերի զգայող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության
ազդեցության մասին>> թեմայով դոկտորական ատենախոսությունը:
1877-1895թթ-ին եղել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի
ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Երկար տարիներ եղել է ռազմաբժշկական
ակադեմիայի գիտնական քարտուղարը, որ ակադեմիայի ամենապատվավոր պաշտոնն է
եղել: 1895-1901թթ-ին դասախոսել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում:
1895թ-ից համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական
լաբորատորիայի հետ և գիտական աշխատանքներ կատարել սպերմինի վերաբերյալ:
Հաճախակի եղել է արտասահմանում,, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի
լաբորատորիայում:
Գիտական աշխատանքները վերաբերվում են էլեկտրաֆիզիոլոգիային, կենտրոնական նյարդային համակարգին, քնի, հիպնոսի ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, ջերմության, ցրտի, լույսի, ռենտգենյան, իոնիզացնող ճառագայթների ներգործությանը: Նկարագրել է մաշկագալվանական ռեակցիան, որը դասագրքերում կոչվել է <<Թարխանովի ֆենոմեն>>: Զբաղվել է սոցիալական հիգիենայի հարցերով: Ժողովածուներում, հանդեսներում, թերթերում և առանձին գրքերով հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ: Սերտ կապեր է ունեցել Թիֆլիսի հայ համայնքի և հայ բժիշկների հետ և նրանց մասնակցությամբ հրատարակել է հայերեն բժշկական գրքեր:
Տիգրան Հայազն,<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>>, Եր., 2013

0 մեկնաբանություն:
Post a Comment