Breaking News
Loading...

Sunday, April 21, 2013

Տարածված կարիքի մերժումը

Վերջին շրջանում շատ ենք լսում <<որտեղ հաց ,այնտեղ կաց>> արտահայտությունը.որը միանշանակորեն մերժելի է:Այս խոսակցություններն ու թյուր ըմբռնումը տարծվել է հատկապես երկրի ներսում սոցիալական խնդիրների խորացման պայմաններում և պատճառով:Ես` Դավիթ Թորսյանս,ինքս լինելով ազատատենչ և սեփական հողն ու ջուրը սիրող Հայ,դեմ եմ նման պնդմանը և կոչ եմ անում ողջ հայությանը չառաջնորդվել նման սխալ տեսակետով:Սա է մեր հողն ու ջուրը.այս հողի համար են իրենց կյանքը տվել Լեոնիդ Ազգալդյանը.Մոնթե Մելքոնյանը,Դրոն,Նժդեհը,Անդրանիկ Օզանյանը,Չաուշը.Աղբյուր Սերոբը և այլք:Մենք մեր հայրենիքը չպետք է թողնենք հացի համար...հացն ամեն տեղում էլ կգտնվի:Լացելով և հայրենիքը լքելով ոչնչի չենք հասնի,ավելին կկորցնենք այն ինչ ունենք ու ձեռք ենք բերել հայորդիների կյանքի գնով:Լինենք արժանի զավակներն ու ժառանգները մեր մայր հողի:Պետք է ասել.<<Որտեղ հայրենիք ,այնտեղ կաց>>:Սա մեր Հայաստանն է և վերջ...

0 մեկնաբանություն:

Post a Comment