Բանակ.ցանկացած պետության հզորության կարևորագույն չափանիշներից մեկը:Հզոր ու մարտունակ բանակ.երազանք ու կարևորագույն նպատակ ցանկացած պետության համար:Հենց այս նպատակի իրականացման ճիշտ ուղիով շարժվելու արդյունքում էլ 1992 թվականին ծնունդ առավ մեր հզոր ու մարտունակ բանակը:Ահա և քսանմեկ տարի.մեր բանակի հզորացման ու կայացման քսանմեկ տարիներ....Նորաթուխ մի երիտասարդ.երիտասարդ, որին խոստումնալից ապագա է սպասվում:Բայց
խոստումնալից ապագա ունենալու համար նրան ոգեշնչել է հարկավոր:Իսկ լավագույն ոգեշնչումը ժողովրդի ու իր նման երիտասարդների աջակցությունն է:Շնորհավո'ր տոնդ,հայո'ց բանակ,շնորհավո'ր տոնդ,իմ ԱԶԱՏԱՏԵ'ՆՉ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ:Այո',ազատատենչ. չէ՞ որ մեր բանակի ստեղծման հիմքում կրկին հենց ազատատենչությունն է ընկած:Հուսանք`մեր խումբն էլ,ինչպես մեր բանակը,կհզորանա հետագայում:Մենք մեր ոգեշնչման աղբյուրներն ունենք,որոնցից կարևորագույնը հենց մեր հզոր բանակն է, նմանապես հայրենիքին ծառայող մեր ընկերներն ու եղբայրները:Շնորհակալություն մեր զինվորներին,նրանց մայրերին ու քույրերին,նրանց տանը սրտատրոփ սպասող սիրելիներին...
Իսկ ի՞նչ պետություն`առանց հզոր բանակի, ի՞նչ բանակ`առանց մարտունակ զինվորների,
՞նչ մարտունակ զինվոր`առանց հայրենասիրության, ի՞նչ հայրենասիրություն`առանց ԱԶԱՏԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ:
Առա'ջ,ի'մ հայրենիք,առա'ջ,ի'մ երիտասարդ ու մարտունակ բանակ,առա'ջ,ի'մ հայ ժողովուրդ,ի'մ ազատատենչ ժողովուրդ...
Առա'ջ,դեպի առաջ:
հեղինակ`Էլինա Գեղամյան
0 մեկնաբանություն:
Post a Comment