Breaking News
Loading...

Wednesday, January 30, 2013

Հայոց ազգային բանակի կազմավորումը

ՀՀ անկախության գործընթացըբնականաբար առաջնահերթ դարձրեց ազգային պետոիթյան անկախության պահպանման գլխավոր երաշխիքի`մարտունակ բանակի ստեղծումը:Կայացման ճանապարհին բանակն անցավ դժվարին,բայց փառահեղ ուղի:
1990թ. Անկախության հռչակագիրն իրավական ու գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման համար:Նույն տարվա սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ հանրապետության ՆԳՄ(ՆԳՆ) կառույցում ստեղծվեց հատուկ գունդ,որը հանրապետության տարբեր շրջաններում ուներ կազմավորված 26 վածտ:1991թ. ապրիլին հանրապետության նախարարների խորհուրդը հաստատեց <<ՀՀ երկրապահ զինապարտի ժամանակավոր կանոնակարգը>>,որը տարածվում էր մինչև 50 տարեկան այն քաղաքացիների վրա,ովքեր ցանկանում էին կամավոր սկզբունքով մասնակցել հանրապետության պաշտպանության գործին:ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց պաշտպանության նախարարությունը:
1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը:Հենց այս փաստաթուղթն էլ իրավական տեսակետից ազդարարեց ազգային բանակի ստեղխման սկիզբը:1991թ. դեկտեմբերի 5-ին պաշտպանության առաջին նախարար նշանակվեց ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը << Զինապարտության մասին>> օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն երևույթին:Նոր կազմավորված զարամասերի անձնակազմը 1992թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը:Արձագանքելով պաշտպանության նախարարության կոչին` Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ,որոնք մինչ այդ ծառայում էին ԽՍՀՄ զորամիավորումներում:Նրանք լծվեցին բանակաշինության,հայրենիքի անվտանգության ապահովման գործին:Նրանց թվում էին գեներալներ Գ. Դարիբալթյանը, Մ. Հարությունյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Յ. Խաչատուրովը, Ա. Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) և շատ ուրիշներ:
Ստեղծվեցին սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցներ,ամրապնդվեց նյութատեխնիկական բազան:Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ,ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ և Սերժ Սարգսյանի դերը:
Հայոց բանակն աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության գործում:Ազգային բանակը,1992թ-ից Զարաբաղում մասնակցելով պատերազմական լայնածավալ գործողություններին,կամավորական ջոկատների հետ կռեց առաջին ռազմական հաղթանակները:Դրանք շարունակվեցին նաև հաջորդ տարիներին` պատերազմը հասցնելով հաղթական ավարտի:
Թեև 1994է.զինադադար է կնքվել ,սակայն ադրբեջանական իշխանությունները այսօր էլ չեն հրաժարվում իրենց ագրեսիվ նկրտումներից:ադրբեջանի ղեկավարության կողմից բազմիցս հնչեցվում են ռազմատենչ հայտարարություններ ու ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներ:Այս ամենը ՀՀ զինված ուժերից պահանջում է մշտապես ապահովել բարձր մարտական պատրաստություն,մարտունակություն և զգոնություն:

0 մեկնաբանություն:

Post a Comment