Հասկանալ ազատությունը կյանքի ամենադժվարին հարցերից մեկն է…
Ազատությունը ամենաթանկ բանն է մարդու համար:Առանց դրա կյանքը դժվար է պատկերացնել: Մեզնից յուրաքանչյուրը ծնված օրից է ազատ:Ազատ է Նրա կողմից` Աստծո, և միայն Նա էլ կարող է զրկել մարդուն իսկական ազատությունից:Մենք, ուզենք թե չուզենք, ամեն կերպ ձգտում ենք ազատության: Ոչ միայն ֆիզիկական, այլև ազատ մտածելու և գործելու: : Լավ է ասված.-«Ազատ է ոչ թե նա, ով անում է այն, ինչ ցանկանում է, այլ նա, ով կարող է չանել այն, ինչ չի ցանկանում» : Փորձենք հասկանալ,թե ինչ է այն:Ըստ իս`բացարձակ ազատություն չկա. անգամ ազատությունը ինքը կախված է որոշ հանգամանքներից:Մարդը կարող է ազատ լինել այն դեպքում, երբ զուրկ է բոլոր հոգևոր արժեքներից կամ թերություններից: Կան մարդիկ,որ իրենց ազատ են համարում,քանի որ «իրենց համար մյուսների կարծիքը կարևոր չէ, և իրենք կանեն այն,ինչ ուզում են»:Բայց մի՞թե սա է ազատությունը...Ամեն դեպքում ինձ համար սա չի կոչվում ազատություն:Ազատություն է,երբ դու գիտակցում ես,որ ի ծնե ազատ ես,ազատ ես ընտրել քո կրոնը,ընտրել քո լեզուն, լինել,ապրել այնտեղ,որտեղ որ ուզում ես, ազատ արտահայտում ես քո մտքերը,կարծիքները,հայտնում քո առաջարկները,ծրագրերը և ոչ ոք չի բռնանում քեզ վրա:Եվ սա պետք է գիտակցի ցանկացած բանական էակ,քանի որ յուրաքանչյուր մարդ նման է թիթեռի. կյանքը կարճ է,պետք է ապրել ու վայելել այն:Եվ չմոռանանք,որ մենք` թիթեռներս,ազատ ենք...

0 մեկնաբանություն:
Post a Comment